Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11:20-ի սահմաններում Զովունի բնակավայրի 23-րդ փողոցում բախվել են «Kia» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով էլ «Kia» բախվել է բետոնե էլեկտրասյանը։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Եղվարդի հիվանդանոց, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և տուժածի ինքնությունը։