Ուկրաինական կարգավորման շուրջ փակուղային իրավիճակ է ստեղծվել. Ռուբիո

https://arm.sputniknews.ru/20261008/ukrainakan-kargavvorman-shurj-pakughajin-iravitshak-e-steghtsvel-rubivo-107870853.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/17/107175850_170:0:2901:2048_1920x0_80_0_0_ee83da203f1fe3b02ee9039238eafa42.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

բանակցություններ, ուկրաինա, ռուսաստան, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, մարկո ռուբիո, ամն

բանակցություններ, ուկրաինա, ռուսաստան, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, մարկո ռուբիո, ամն

Բաժանորդագրվել

Վաշինգտոնը շարունակում է բանակցային ճանապարհով կարգավորումը համարել հակամարտությունն ավարտելու լավագույն ուղին և պատրաստ է աջակցել այդ գործընթացին։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինայում հակամարտության կարգավորման գործընթացում այս պահին փակուղային իրավիճակ է ստեղծվել, սակայն ԱՄՆ-ն մտադիր է շարունակել ջանքերը՝ բանակցությունների միջոցով պայմանավորվածությունների հասնելու համար։ Այս մասին Լիսաբոն կատարած այցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Անկեղծ ասած, հիմա կարծես թե պատային իրավիճակ է ստեղծվել։ Մենք փորձել ենք կարգավորման հասնել բանակցությունների ճանապարհով և կշարունակենք մեր փորձերը»,- ասել է Ռուբիոն։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը նախկինի պես բանակցային կարգավորումը լավագույն ուղին է համարում հակամարտության ավարտի համար և պատրաստ է աջակցել այդ գործընթացին։ Միևնույն ժամանակ, ինչպես նշել է պետքարտուղարը, համաձայնության հասնել հնարավոր է միայն երկու կողմերի՝ փոխզիջումների գնալու պատրաստակամության դեպքում։

«Բանակցությունների միջոցով ձեռք բերվող կարգավորման համար յուրաքանչյուր կողմը պետք է ինչ-որ բանից հրաժարվի, որպեսզի հասնենք խաղաղության»,- ընդգծել է նա։

Վերջնարդյունքում ԱՄՆ-ն ակնկալում է այնպիսի պայմանավորվածությունների ձեռքբերում, որոնք թույլ կտան հակամարտության երկարաժամկետ և արդարացի ավարտ ապահովել ։ Ռուբիոյի խոսքով՝ Վաշինգտոնը կշարունակի աշխատել այդպիսի կարգավորման ուղղությամբ և շահագրգռված է, որ դրան հասնեն որքան հնարավոր է` շուտ։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment