Մի շարք աստղային ֆուտբոլիստներ մնացել են առանց ակումբի: Transfermarkt-ը ներկայացրել է ակումբ չունեցող ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը։
Առաջին տեղում Դորտմունդի «Բորուսիայի» ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն է, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 միլիոն եվրո:
Ամենաթանկ ազատ գործակալների տասնյակը՝ ըստ Transfermarkt-ի
1. Ջեյդոն Սանչո (Անգլիա)՝ 10 միլիոն եվրո
2. Ալեքսանդր Զինչենկո (Ուկրաինա)՝ 6 միլիոն եվրո
3-4. Աբդուլայե Դուկուրե (Մալի)՝ 4 միլիոն եվրո
3-4. Քարիմ Բենզեմա (Ֆրանսիա)՝ 4 միլիոն եվրո
5-6. Դանի Կարվախալ (Իսպանիա)՝ 3.5 միլիոն եվրո
5-6. Ռիյադ Մահրեզ (Ալժիր)՝ 3.5 միլիոն եվրո
7-9. Ալեքսեյ Գուցուլյակ (Ուկրաինա)՝ 3 միլիոն եվրո
7-9. Անտոնի Մարտիալ (Ֆրանսիա)՝ 3 միլիոն եվրո
7-9. Մաուրո Իկարդի (Արգենտինա)՝ 3 միլիոն եվրո
10. Վիլֆրիդ Զահա (Կոտ դ’Իվուար) – 2.5 միլիոն եվրո
Դավիթ Եղիազարյան