Եղիշե Մելիքյանը և Էդուարդ Սպերցյանը՝ Ազգերի լիգայի վիճակահանության մասին

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը և ավագ Էդուարդ Սպերցյանը մեկնաբանել են Ազգերի լիգայի վիճակահանության արդյունքները:

Եղիշե Մելիքյանը նշել է.

«Գոհ ենք վիճակահանությունից: Պետք է լավ պատրաստվենք, այսօր ֆուտբոլում հեշտ մրցակիցներ չկան, և մեր խմբում էլ բոլոր թիմերը վտանգավոր են: Առջևում ընկերական խաղեր են, պետք է պատրաստվենք ու փորձենք անել առավելագույնը: Ֆուտբոլում կարևորը վստահությունն է, որը մենք զգում ենք», հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանն էլ ընդգծել է, որ հետաքրքիր հանդիպումներ են լինելու.

«Անհամբեր սպասում ենք պաշտոնական խաղերին: Առաջիկայում ընկերական հանդիպումներն են, որոնց միջոցով էլ կսկսենք նախապատրաստվել: Մեր նպատակը լավ պատրաստվելը և խմբում առաջին տեղը զբաղեցնելն է: Հետաքրքիր խաղեր են լինելու»:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն ընդգրկված է Ազգերի լիգայի C լիգայի 2-րդ խմբում, որտեղ կմրցի Չեռնոգորիայի, Կիպրոսի, Լատվիայի կամ Ջիբրալթարի հետ:

Leave a comment