Երևանի Շիրակի փողոցում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարբախում՝ Շիրակի փողոցում՝ «MG» սուպերմարկետի հարևանությամբ վագոն-տնակ է այրվում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր են ժամանել Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ու մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ փորձել են պայքարել քաղաքացիները։
Ժամանած հրշեջները մարել են այն։ Վագոն-տնակն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։