https://arm.sputniknews.ru/20260213/adrbejanci-pvordzagetnern-arajin-angam-hajastan-en-ekel-camaqajin-sahmanvov-98760525.html
Ադրբեջանցի փորձագետներն առաջին անգամ Հայաստան են եկել ցամաքային սահմանով
Ադրբեջանցի փորձագետներն առաջին անգամ Հայաստան են եկել ցամաքային սահմանով
Sputnik Արմենիա
Ըստ հրապարակված ցանկի՝ Ադրբեջանի կողմից կլոր սեղանի աշխատանքներում ներգրավված է 17 անձ։ 13.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-13T11:20+0400
2026-02-13T11:20+0400
2026-02-13T11:23+0400
հայաստան
ադրբեջան
փորձագետ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0d/98759515_0:0:1952:1098_1920x0_80_0_0_395c4793141b70debe0c202fbc822f23.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik․ Ավելի քան 30 տարվա ընթացքում առաջին անգամ Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները Հայաստան են եկել ցամաքային սահմանով։ Պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ադրբեջանական պատվիրակությունը Հայաստան է ժամանել երկու երկրների միջև եղած ցամաքային սահմանի սահմանազատված և սահմանագծված հատվածով՝ անցնելով բոլոր համապատասխան ընթացակարգերը։«Սա կարևոր գործնական քայլ է երկու երկրների միջև վստահության ամրապնդման ուղղությամբ»,- նշված է ԶԼՄ–ներին փոխանցված հաղորդագրության մեջ։Պատվիրակությունը Հայաստան է ժամանել փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում երկկողմ կլոր սեղանին մասնակցելու նպատակով։Կից հրապարակված են նաև երկու երկրների պատվիրակությունների կազմերը։ Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներից Հայաստան է եկել ընդհանուր 17 մասնակից, այդ թվում՝ լրագրողներ։ Ինչպես հայտնում են, բացի «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հիմնական մասնակիցներից, այս կլոր սեղանին կներգրավվի նաև երկու կողմերից մասնակիցների ավելի լայն խումբ։Հիշեցնենք՝ 2025թ․ հոկտեմբերի վերջին Երևանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, Հայաստանի և Ադրբեջանի ՀԿ-ների ղեկավարների մասնակցությամբ տեղի էր ունեցել երկկողմ կլոր սեղան, որին մասնակցել էր նաև ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Արդեն նոյեմբերի 21-ին Հայաստանի քաղհասարակության անդամներն էին Բաքու մեկնել (կրկին «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում)։
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
Ադրբեջանցի փորձագետները Հայաստան ժամանեցին ցամաքային սահմանազատված հատվածով
Sputnik Արմենիա
Ադրբեջանցի փորձագետները Հայաստան ժամանեցին ցամաքային սահմանազատված հատվածով
2026-02-13T11:20+0400
true
PT0M42S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0d/98759515_348:0:1812:1098_1920x0_80_0_0_90cd5573c73f07979b49b458e61e27de.jpg.webp
հայաստան, ադրբեջան, փորձագետ
հայաստան, ադրբեջան, փորձագետ
Ըստ հրապարակված ցանկի՝ Ադրբեջանի կողմից կլոր սեղանի աշխատանքներում ներգրավված է 17 անձ։
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik․ Ավելի քան 30 տարվա ընթացքում առաջին անգամ Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները Հայաստան են եկել ցամաքային սահմանով։ Պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ադրբեջանական պատվիրակությունը Հայաստան է ժամանել երկու երկրների միջև եղած ցամաքային սահմանի սահմանազատված և սահմանագծված հատվածով՝ անցնելով բոլոր համապատասխան ընթացակարգերը։
«Սա կարևոր գործնական քայլ է երկու երկրների միջև վստահության ամրապնդման ուղղությամբ»,- նշված է ԶԼՄ–ներին փոխանցված հաղորդագրության մեջ։
Պատվիրակությունը Հայաստան է ժամանել փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում երկկողմ կլոր սեղանին մասնակցելու նպատակով։
Ադրբեջանցի փորձագետներն առաջին անգամ Հայաստան են եկել ցամաքային սահմանով
Ադրբեջանցի փորձագետներն առաջին անգամ Հայաստան են եկել ցամաքային սահմանով
Ադրբեջանցի փորձագետներն առաջին անգամ Հայաստան են եկել ցամաքային սահմանով
Ադրբեջանցի փորձագետներն առաջին անգամ Հայաստան են եկել ցամաքային սահմանով
Ադրբեջանցի փորձագետներն առաջին անգամ Հայաստան են եկել ցամաքային սահմանով
Ադրբեջանցի փորձագետներն առաջին անգամ Հայաստան են եկել ցամաքային սահմանով
Կից հրապարակված են նաև երկու երկրների պատվիրակությունների կազմերը։ Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներից Հայաստան է եկել ընդհանուր 17 մասնակից, այդ թվում՝ լրագրողներ։ Ինչպես հայտնում են, բացի «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հիմնական մասնակիցներից, այս կլոր սեղանին կներգրավվի նաև երկու կողմերից մասնակիցների ավելի լայն խումբ։