Հոկտեմբերի 7-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Հայաստան-Բելգիա առևտրի պալատի գործարար պատվիրակության ներկայացուցիչների հետ:
Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման արդի միտումները և արտահանման շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Անդրադարձ է կատարել նաև Հայաստանի ներդրումային միջավայրին և տարածաշրջանում հաստատված խաղաղության պայմաններում կապակցվածության ընդլայնմամբ ստեղծված նոր տնտեսական հնարավորություններին։
Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են հայ-բելգիական առևտրատնտեսական գործընկերության հետագա զարգացման հնարավորություններին, ինչպես նաև երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի ակտիվացման հեռանկարներին։
«Ռոսսելխոզնադզորը» հունիսի 2-ից ժամանակավոր սահմանափակումներ է կիրառել Հայաստանից բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծման նկատմամբ։ Դրանից առաջ սահմանափակումներ են կիրառվել նաև Հայաստանից արտահանվող մի շարք բանջարեղենային մշակաբույսերի նկատմամբ։ Ռուսաստանը նաև արգելել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ձկնամթերքի և որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը: