Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն

08.10.2026 | 17:18

Անհետ կորած ժամկետային զինծառայող Վահե Ոսկանյանի մայրը՝ Անահիտ Առաքելյանը, անհետ կորածների և զոհվածների հարազատների հետ ԱԺ-ում հրավիրված հանդիպման ժամանակ խնդրեց Նարեկ Կարապետյանին օգտագործել Ռուսաստանի Դաշնության հետ ունեցած կապերն ու լծակները՝ արցախյան խաղաղապահ զորախմբի նախկին հրամանատար Ռուստամ Մուրադովի մոտ եղած անհետ կորածների ցուցակով որոնողական աշխատանքներին աջակցելու համար։

Անահիտ Առաքելյանը նշեց, որ 2021 թվականին պատերազմի ավարտից հետո գեներալ Ռուստամ Մուրադովի մոտ եղել է անհետ կորածների ցուցակ։

«Քանի որ դուք էլ ունեք Ռուսաստանի հետ կապեր, հույս ունեմ, որ կարող եք ինչ-որ մի բան անել Մուրադովի ցուցակով, գոնե հասկանանք․․․ Ձեր լծակները, հաստատ գիտեմ, կարող են օգնել մեզ․ կխնդրեմ օգնեք մեզ, գտնեք մեր երեխաներին»,- դիմելով հանդիպման կազմակերպիչներին՝ ասաց զինծառայողի մայրը։

Նա նաև պատմեց, որ աշխատում է Հերացի հիվանդանոցում և վստահ է, որ դեռևս կան ողջ մնացած երեխաներ, որոնց որոնման համար անհրաժեշտ է միջնորդական աջակցություն։

Անհետ կորած զինծառայողի հայրը՝ Լիպարիտ Թովմասյանը, հաստատեց ցուցակի գոյության մասին տեղեկությունը՝ նշելով, որ 2021 թվականին անձամբ է հանդիպել Ռուստամ Մուրադովին։

«Մուրադովի մոտի ցուցակը ես ինքս եմ տեսել։ 2021 թվականին անձամբ հանդիպել եմ իրեն, թույլ է տվել մտնել իր մոտ։ Ինձ ասեցին՝ չնկարես, ես թաքուն ուզեցի մի քանի նկար անել, բայց արգելեցին ցուցակը կարդալն ու նայելը»,- պատմեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment