https://arm.sputniknews.ru/20261008/menq-parkeshtutjan-deficit-unenq-rdi-het-haraberutjunnerum-tatul-manaserjan-107865638.html
Մենք պարկեշտության դեֆիցիտ ունենք ՌԴ–ի հետ հարաբերություններում. Թաթուլ Մանասերյան
Մենք պարկեշտության դեֆիցիտ ունենք ՌԴ–ի հետ հարաբերություններում. Թաթուլ Մանասերյան
Sputnik Արմենիա
Տնտեսագետի համոզմամբ` այս ամենի արդյունքում Հայաստանի Հանրապետությունն իր ոչ խոհեմ պահվածքի պատճառով այս պահի դրությամբ մեկ միլիարդ դոլարի տնտեսական վնաս ունի`… 08.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-08T17:24+0400
2026-10-08T17:24+0400
2026-10-08T17:27+0400
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ռուսաստան
արտահանում
թաթուլ մանասերյան
տնտեսագետ
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/08/107865228_0:0:1920:1080_1920x0_80_0_0_8ab468eb435e26bfe61ca5f44682c425.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ իշխանությունները պարկեշտության դեֆիցիտ ունեն ՌԴ–ի հետ հարաբերություններում։ Այդ մասին այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը` անդրադառնալով թեմային, թե ինչպե՞ս կզարգանա քաղաքական–տնտեսական իրավիճակը Հայաստանում, և ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն երկրի իշխանությունները առաջացող խնդիրները մեղմելու համար։Ըստ նրա` տնտեսական հարաբերություններում գործող իշխանությունները բազմավեկտոր ձախողումներ են ունենում, ու դա վերաբերում է հատկապես վերաբերում է ՌԴ–ի հետ տնտեսական հարաբերություններին։ Նա նշեց` այն պաշտոնյաները, որոնք Հայաստանին բերեցին, այս վիճակին հասցրին, պետո է քրեական պատասխանատվության ենթարկվեն, քանի որ հսկայական վնաս են տվել հատկապես գյուղմթերք արտադրողին և արտահանողին։ Տնտեսագետի համոզմամբ` գործող իշխանությունը նույն կերպ ազնիվ չէ նաև եվրոպացիների հանդեպ։ «9 տարի է` նրանց խոստացել ենք դեմոնտաժ անել ատոմակայանը (2017 նոյեմբերի 23–ի ՍԵՊԱ–ի պայմանագրով), ռեբրենդինգ անել հայկական կոնյակը։ Հիմա ԵՄ–ն, օրինակ, ինչո՞ւ պետք է ազատականացնի վիզաները, երբ մենք ազնիվ չենք ԵՄ–ի հետ»,– նշեց նա։Մանասերյանի համոզմամբ` այս ամենի արդյունքում Հայաստանի Հանրապետությունն իր ոչ խոհեմ պահվածքի պատճառով այս պահի դրությամբ մեկ միլիարդ դոլարի տնտեսական վնաս ունի` հատկապես արտահանման գծով։ Նա այն կարծիքին է, որ առաջիկայում մենք տնտեսության մեջ ունենալու ենք ավելի կատաստրոֆիկ վիճակ, երբ միայն էներգակիրների գների պատճառով ՀՀ տնտեսությունը` որպես այդպիսին, այլևս չի կարող կյանք ունենալ, կաթվածահար է լինելու։Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ուծաղիկները, ապա`միրգ–բանջարեղենիորոշ տեսակները։ Հունիսի 2-իցՌոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։
2026
Լուրեր
am_HY
Մենք պարկեշտության դեֆիցիտ ունենք ՌԴ հետ հարաբերություններում. Թաթուլ Մանասերյան
Sputnik Արմենիա
Մենք պարկեշտության դեֆիցիտ ունենք ՌԴ հետ հարաբերություններում. Թաթուլ Մանասերյան
2026-10-08T17:24+0400
true
PT1M45S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/08/107865228_212:0:1652:1080_1920x0_80_0_0_12f27bd32bb4513221a98260b68123b8.jpg.webp
հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, արտահանում, թաթուլ մանասերյան, տնտեսագետ, տեսանյութեր, տեսանյութ
հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, արտահանում, թաթուլ մանասերյան, տնտեսագետ, տեսանյութեր, տեսանյութ
Տնտեսագետի համոզմամբ` այս ամենի արդյունքում Հայաստանի Հանրապետությունն իր ոչ խոհեմ պահվածքի պատճառով այս պահի դրությամբ մեկ միլիարդ դոլարի տնտեսական վնաս ունի` հատկապես արտահանման գծով։
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ իշխանությունները պարկեշտության դեֆիցիտ ունեն ՌԴ–ի հետ հարաբերություններում։ Այդ մասին այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը` անդրադառնալով թեմային, թե ինչպե՞ս կզարգանա քաղաքական–տնտեսական իրավիճակը Հայաստանում, և ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն երկրի իշխանությունները առաջացող խնդիրները մեղմելու համար։
Ըստ նրա` տնտեսական հարաբերություններում գործող իշխանությունները բազմավեկտոր ձախողումներ են ունենում, ու դա վերաբերում է հատկապես վերաբերում է ՌԴ–ի հետ տնտեսական հարաբերություններին։
«Ռուսաստանն ունի իր ազգային շահերը, և այդ տեսակետից նա իր պահանջն է դրել ՀՀ իշխանությունների առաջ` ասելով` կողմնորոշվեք. ում ուզում եք` միացեք, սակայն դա իմ հաշվին մի արեք։ Ինչո՞ւ եք թշնամանում ՌԴ հետ. մի եղբայրացեք, սակայն մի էլ թշնամացեք մի երկրի հետ, որի հետ նույնիսկ ԱՄՆ–ն չի ուզում թշնամանալ»,– ընդգծեց Մանասերյանը։
Նա նշեց` այն պաշտոնյաները, որոնք Հայաստանին բերեցին, այս վիճակին հասցրին, պետո է քրեական պատասխանատվության ենթարկվեն, քանի որ հսկայական վնաս են տվել հատկապես գյուղմթերք արտադրողին և արտահանողին։
Տնտեսագետի համոզմամբ` գործող իշխանությունը նույն կերպ ազնիվ չէ նաև եվրոպացիների հանդեպ։
«9 տարի է` նրանց խոստացել ենք դեմոնտաժ անել ատոմակայանը (2017 նոյեմբերի 23–ի ՍԵՊԱ–ի պայմանագրով), ռեբրենդինգ անել հայկական կոնյակը։ Հիմա ԵՄ–ն, օրինակ, ինչո՞ւ պետք է ազատականացնի վիզաները, երբ մենք ազնիվ չենք ԵՄ–ի հետ»,– նշեց նա։
Մանասերյանի համոզմամբ` այս ամենի արդյունքում Հայաստանի Հանրապետությունն իր ոչ խոհեմ պահվածքի պատճառով այս պահի դրությամբ մեկ միլիարդ դոլարի տնտեսական վնաս ունի` հատկապես արտահանման գծով։
«Մինչև հիմա մենք չենք կարողանում կողմնորոշվել. մեր առաջ երկու բևեռները կոնկրետ պահանջ են դրել, իսկ մեզ թվում է, թե մենք մանկական խաղեր ենք անում և գավառամտությամբ կարող ենք երկու լուրջ ուժերին` Բրյուսելին ու Մոսկվային, պտտացնել մատների շուրջ և ասենք` տեսեք, ինչ ուզեցինք, դա էլ արեցինք։ Միայն այսքանով ամեն ինչ չի ավարտվում, это еще цветочки…»,– համոզված է տնտեսագետը։
Նա այն կարծիքին է, որ առաջիկայում մենք տնտեսության մեջ ունենալու ենք ավելի կատաստրոֆիկ վիճակ, երբ միայն էներգակիրների գների պատճառով ՀՀ տնտեսությունը` որպես այդպիսին, այլևս չի կարող կյանք ունենալ, կաթվածահար է լինելու։
Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։