Մասիսի ոստիկանները Սիփանիկում հայտնաբերել են ապօրինի գործող ձկնաբուծարան

 

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Սիփանիկ գյուղի վարչական տարածքում գտնվող ձկնաբուծարանը զբաղվում է ապօրինի գործունեությամբ։

 

Տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկանները հոկտեմբերի 5-ին մեկնեցին Սիփանիկ, որտեղ առկա մի քանի ջրավազանում բուծում և իրացնում էին իշխան տեսակի ձուկ։

 

Ձկնաբուծությամբ զբաղվող 32-ամյա տղամարդը հայտնեց, որ ջրավազաններին ջուր մատակարարելու համար օգտվում են մոտակա գետակից, սակայն գործունեության օրինականությունը հաստատող որևէ փաստաթուղթ չներկայացրեց։

 

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մասիսի քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պատճառված վնասը մասամբ վերականգնվել է։ Հանգամանքները պարզվում են։

ՆԳՆ ոստիկանություն

Leave a comment