Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են քննչական գործողություններ, հայտնել են ՔԿ-ից
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Իրավապահները խուզարկում են «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակը։ Facebook-ի իր էջում հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Նովոստի-Արմենիա»-ն պարզաբանման նպատակով հարցում է ուղարկել ՀՀ Քննչական կոմիտե։
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են քննչական գործողություններ»,-հայտնել են ՔԿ-ից։