Հասարակություն
13.02.2026 | 10:50
2025 թվականին Հայաստանում ապաստան ստանալու համար Ադրբեջանի մեկ քաղաքացի է դիմել։ Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ նա 35-64 տարեկան տղամարդ է։
Անցած տարի Հայաստանում, ընդհանուր առմամբ, ապաստան է հայցել 600 անձ։ Նրանց շարքում ամենաշատը Իրանի քաղաքացիներն են՝ 197 հոգի, ապա Ուկրաինայի՝ 86, Ռուսաստանի՝ 44, Աֆղանստանի՝ 34, Եգիպտոսի՝ 34, Կուբայի՝ 30, Սիրիայի՝ 29, Իրաքի՝ 27, Նիգերիայի՝ 16, Լիբանանի՝ 11։
Ապաստան է հայցել նաև Թուրքիայի 7 քաղաքացի, որոնցից մեկն անչափահաս աղջիկ է, 6-ը՝ 35 տարեկանից բարձր տղամարդ։
Նշենք, որ 2024 թվականին Հայաստանում ապաստան հայցողների թիվը 2025-ի համեմատ փոքր-ինչ ավելի է եղել՝ 665 անձ։
Գայանե Խաչատրյան