Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 6 մասնակից կունենա Ղազախաստանի մայրաքաղաք Աստանայում կայանալիք աշխարհի առաջնությունում:

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած թիմի կազմում մրցավայր կմեկնեն Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թեւանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Նարեկ Հարությունյանը (74 կգ) և Հրայր Ալիխանյանը (79 կգ), հաղորդում է ՀԸՖ մամուլի ծառայությունը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում ԱԱ-ին հայտավորվել են Նորայր Հախոյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ):

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կայանալու է հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 1-ին:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment