Մոտ 1,9 միլիարդ դրամ է հատկացվել Ներքին գործերի նախարարությանը

Հոկտեմբերի 8-ի նիստում ՀՀ Կառավարությունը որոշում է ընդունել Ներքին գործերի նախարարությանը հատկացնել շուրջ 1,9 միլիարդ դրամ (մոտ 5,2 միլիոն դոլար):

Ինչու է դա կարևոր. Հատկացված միջոցները նպատակաուղղվելու են ՆԳՆ տեխնիկական և նյութատեխնիկական բազայի ապահովմանն ու ընթացիկ սպասարկման աշխատանքների իրականացմանը:

Ֆինանսավորման աղբյուրն ու ուղղությունները.

  • Ֆինանսավորման աղբյուր. Գումարը հատկացվել է ՀՀ Կառավարության պահուստային ֆոնդից:

  • Ծախսային ուղղությունները. Միջոցները կուղղվեն.

    • Նորոգման և տեխնիկական սպասարկման աշխատանքներին,

    • Տրանսպորտային միջոցների ձեռքբերմանը,

    • Շուրջ 3 միլիոն լիտր բենզինի գնմանը:

Leave a comment