ՌԴ–ն պատասխան գործողությունների կդիմի Արևմտյան Եվրոպայի կողմից ագրեսիայի դեպքում. Զախարովա

https://arm.sputniknews.ru/20261008/rdn-pataskhan-gvortsvoghutjunneri-kdimi-arevmtjan-evrvopaji-kvoghmic-agresiaji-depqum-zakharvova-107858935.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/08/107857334_296:0:3025:2047_1920x0_80_0_0_b382510546f02155a2e0b9fcc0396bb7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, եվրամիություն, մարիա զախարովա

ռուսաստան, եվրամիություն, մարիա զախարովա

Բաժանորդագրվել

ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինը բազմիցս խոսել է այն մասին, որ Մոսկվան ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում և Արևմուտքի հետ զինված հակամարտության ծրագրեր չունի։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Մոսկվան կպատասխանի, եթե Արևմտյան Եվրոպայի կողմից ագրեսիան լինի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Եթե նման ագրեսիան լինի Արևմտյան Եվրոպայի, Եվրամիության՝ որպես համապատասխան երկրների միավորման կողմից, ապա դրան պատասխան կտրվի», – ընդգծել է նա։

Դիվանագետը հիշեցրել է, որ այդ մասին ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության մեջ։

«Նա այդ մասին ասել է միանշանակ և հստակ», – ասել է Զախարովան։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում։ Ե՛վ ՌԴ առաջնորդը, և՛ արտգործնախարար Սերգեյ Լավրովը բազմիցս հայտարարել են, որ Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինված հակամարտության ծրագրեր չունի։

ԱԳՆ ներկայացուցիչը նաև բացատրել է, որ ԵՄ ներկայացուցիչները, անհիմն մեղադրելով Ռուսաստանին ենթադրյալ հիբրիդային հարձակումների մեջ, փորձում են հանրության ուշադրությունը շեղել իրենց երկրներում առկա խնդիրներից։ Որքան ավելի բարդ խնդիրներ են առաջանում ԵՄ–ում` պայմանավորված նրանց սեփական սխալներով և սխալ հաշվարկներով, այնքան ավելի անհավանական լայնածավալ ծրագրեր են վերագրվում Ռուսաստանին։

Ռուսաստանի հետ ԵՄ-ի առճակատման ուղին միայն կսրի Եվրոպայում առկա խնդիրները։

Մենք նրանց շոշափելիորեն կհիշեցնենք. Զախարովան՝ ՄԱԿ–ում ուկրաինական ֆեյքերի զեկույցի մասին

Leave a comment