Հոկտեմբերի 7-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստան-Բելգիա առևտրի պալատի գործարարների խմբին: Այս մասին հայտնում են ԱԳՄԱՆ-ից:
Ինչու է դա կարևոր. Հանդիպումն ուղղված է երկկողմ առևտրատնտեսական համագործակցության խորացմանը, երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի ակտիվացմանը և Հայաստանում բելգիական ներդրումների ներգրավմանը:
Քննարկումների առանցքային ուղղությունները.
-
Առաջնահերթ ոլորտները. Կողմերն անդրադարձել են համագործակցության ընդլայնմանը ՏՏ, առողջապահության, ենթակառուցվածքների և մի շարք այլ ոլորտներում:
-
Տնտեսական քաղաքականությունը. Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման միտումներն ու արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանն ուղղված քայլերը:
-
Ներդրումային միջավայրը. Նախարարի տեղակալը շեշտել է ներդրումային միջավայրի առավելություններն ու տարածաշրջանային խաղաղության պայմաններում կապակցվածության ընդլայնմամբ բացվող տնտեսական հնարավորությունները: