ԱՄՆ-ն Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների նոր տարբերակներ է նախապատրաստել. ԶԼՄ

Բաժանորդագրվել

Նախորդ շաբաթ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները քննարկել են Իրանի և Եմենի հութիների նկատմամբ ԱՄՆ ռազմավարությունը, հայտնում է NBC հեռուստաալիքը։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ազգային անվտանգության գծով նրա թիմը քննարկել են Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման տարբերակները առաջիկա շաբաթներին, այդ թվում՝ նոյեմբերի 3-ին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ։ Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը` հղում անելով աղբյուրներին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ անցյալ շաբաթ Քեմփ Դևիդում կայացած հանդիպման ժամանակ վարչակազմի ներկայացուցիչները քննարկել են Իրանի և Եմենի հութիների նկատմամբ ԱՄՆ ռազմավարությունը։ Խորհրդակցությունից հետո ԱՄՆ զինվորականները Թրամփի համար գործեղությունների նոր տարբերակներ են պատրաստել, սակայն վերջնական որոշումներ դեռ չի կայացվել։

Նշվում է, որ լայնածավալ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման ժամկետներն անորոշ են։ Միևնույն ժամանակ Թրամփը ստիպված է հաշվի առնել ԱՄՆ որոշ առանցքային սպառազինությունների պաշարների կրճատումը, ինչը նրա մոտ դժգոհություն է առաջացնում, հավելել է NBC-ն։

Ավելի վաղ Atlantic պարբերականը, հղում անելով ամերիկյան երկու աղբյուրների, հայտնել էր, որ Սպիտակ տունը Պենտագոնին հանձնարարել է Իրանին հարվածելու տարբերակներ պատրաստել մինչև ԱՄՆ–ում կայանալիք միջանկյալ ընտրությունները։

ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին սկսել էին հարվածներ հասցնել Իրանում գտնվող օբյեկտներին։ Թեհրանը պատասխանել էր իր հակառակորդներին ուղղված հարվածներով։ Հունիսի կեսերին Իրանն ու ԱՄՆ-ն ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր ստորագրեցին, սակայն հետագայում հարվածները վերսկսվեցին։ Հակամարտությունը մինչ օրս մնում է չկարգավորված։

Leave a comment