Մեքսիկացի մրցավար Խերարդո Պինյեդան մահացել է այն բանից հետո, երբ ռեստլեր Խոսե Անխելը նրան նետել է ռինգ, հաղորդում է Azteca Noticias-ը։
Նետումից հետո 75-ամյա մրցավարը չի կարողացել ոտքի կանգնել: Ռեստլինգի մրցաշարի հանդիսատեսը սկզբում միջադեպը համարել է շոուի մաս, սակայն ռինգ մտած բժիշկները Պինյեդային մահացած են հայտնաբերել:
Խոսե Անխելը ձերբակալվել է: Նա մեղադրվում է անզգուշությամբ սպանություն կատարելու մեջ։ Մարզիկի իրավական կարգավիճակը կորոշվի առաջիկա 24 ժամվա ընթացքում։
https://www.youtube.com/watch?v=2dqgBQVWWE4
Դավիթ Եղիազարյան