Կառավարությունը 38,1 միլիոն դրամ է հատկացրել ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում հայկական մշակույթի ներկայացման համար

ՀՀ Կառավարության հոկտեմբերի 8-ի նիստում որոշում է ընդունվել 38,1 միլիոն դրամ (ավելի քան 105 հազար դոլար) հատկացնել ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում մշակութային միջոցառման անցկացման համար:

Ինչու է դա կարևոր. Հատկացված միջոցները հնարավորություն կտան միջազգային հարթակում ամբողջական ներկայացնել հայկական ավանդույթները, երգն ու պարը, ժողովրդական արվեստը, ինչպես նաև ազգային խոհանոցը:

Միջոցառման մանրամասները.

  • Վայրն ու ժամկետները. ԱՊՀ գագաթնաժողովն անցկացվում է հոկտեմբերի 6-9-ը Թուրքմենստանում:

  • Ձևաչափը. Ծրագրի շրջանակում նախատեսված է ԱՊՀ անդամ պետությունների մշակութային խմբերի մասնակցությամբ գալա-համերգ:

  • Հայկական մասնակցությունը. Հայաստանը հանդես կգա երկու առանձին տաղավարով:

Leave a comment