2023 թ․ Արցախում զոհվածների հարազատները շարունակում են արտաշիրիմում պահանջել

https://arm.sputniknews.ru/20261008/2023t-arcakhum-zvohvatsneri-harazatnery-sharunakum-en-artashirimum-pahanjel-107853881.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2023թ․ Արցախում զոհվածների հարազատները շարունակում են արտաշիրիմում պահանջել

Sputnik Արմենիա

2023թ․ Արցախում զոհվածների հարազատները շարունակում են արտաշիրիմում պահանջել

2026-10-08T13:45+0400

true

PT2M41S

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/08/107853708_57:0:998:706_1920x0_80_0_0_fe158e282f1cf8f3ef29206439814ba6.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արցախ, զոհ, աճյուն, видео

արցախ, զոհ, աճյուն, видео

Բաժանորդագրվել

Հարազատները պահանջում են ընդդիմադիր պատգամավորներից տարբեր մակարդակներում, այդ թվում՝ միջազգային, բարձրաձայնել այս հարցի մասին։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik․ 2023թ․ սեպտեմբերին Արցախի վրա ադրբեջանական վերջին հարձակման և վառելիքի պահեստի պայթյունից զոհվածների հարազատները պահանջում են արտաշիրիմում։ ԱԺ-ում այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները հանդիպել էին անհետ կորածների, պայթյունից զոհվածների հարազատների հետ։

«Մենք մեր հարազատներին քրիստոնյային վայել չեն հուղարկավորել, թեթև հողակույտով թուրքից թաքցրել ենք։ Անձամբ մեզ ասել են, որ պետությունը պարտավորվում է, վերջին զոհերին կտեղափոխեն, որովհետև իրենք չունեն բարեկարգված գերեզմաններ։ Մեզ ասել են՝ դուք ոչ մի բան մի արեք, հնարավոր է՝ Հակարիի անցակետով չթողնեն տեղափոխել, ձեր աչքի առաջ ձեր հարազատի մարմինը խոշտանգեն և այլն»,- ասաց հանդիպմանը մասնակցող արցախցի կանանցից մեկը։

Նրա խոսքով՝ բազմիցս նամակներ են ուղարկել թե տեղական, թե միջազգային տարբեր կառույցներ, դիվանագիտական բոլոր ներկայացուցչություններ։ Ամիսներ առաջ կրկին նամակ են ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որն էլ իր հերթին նամակը վերաուղղորդել է Ազգային անվտանգության ծառայության Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով։ Այստեղից որոշ ժամանակ անց պատասխան է եկել, որ իրենք չեն զբաղվում արտաշիրիմման հարցերով։

«Արտաշիրիմում պահանջում են այն ծնողները, որոնք արցախյան ցեղասպանությունից ժամեր առաջ իրենց որդիներին, ամուսիններին, հարազատներին քրիստոնյային վայել չեն կարողացել հուղարկավորել, առանց շիրմաքարի, անգամ առանց դագաղի՝ ադյալներով հողն են դրել և եկել են այստեղ՝ մտածելով, որ իրենց շիրիմները կբերվեն այստեղ»,- հայտարարեց անհետ կորածների, պայթյունից զոհվածների հարազատների և արտաշիրիմում պահանջողների հարցերով զբաղվող Ռուզաննա Ստեփանյանը։

Հարազատների խոսքով՝ 2023-2024 թթ․ աշխատանքներ են տարվել, բազմաթիվ մարդիկ պատրաստակամություն են հայտնել՝ մեկնելու Արցախ արտաշիրիմում կատարելու համար, այդ թվում՝ Արցախի ԱԻՆ աշխատակիցները։ Ծնողների, հարազատների հետ ճշգրտվել էին բոլոր կոորդիանտները։ Նշում են, որ 2023թ․-ի վերջին 2024թ․ սկզբին, թվում է, թե հասել են մի կետի, հստակ ցուցակներ էին կազմել, անգամ մեկնման օր էր որոշվել, սակայն ինչ-ինչ պատճառներով չեղարկվեց, և հարցն այլևս տեղից չի շարժվում։ Արտաշիրիմման հարցն այս պահին վերաբերում է 51 անձի, որոնց կեսը հուղարկավորված են Ստեփանակերտի եղբայրական գերեզմանում, կեսը՝ տարբեր շրջաններում։

Հարազատները պահանջում են ընդդիմադիր պատգամավորներից տարբեր մակարդակներում, այդ թվում՝ միջազգային, բարձրաձայնել այս հարցի մասին։

Հիշեցնենք, որ 2023 թվականի Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում ավելի քան 240 զոհ տվեց։ Հաջորդած օրերին Արցախի հայ բնակչությունը բռնի տեղահանվեց Հայաստան։
2023թ–ի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, տեղի ունեցավ ուժեղ պայթյուն, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ մահացան։ Հաստատված մահերի թիվը 68 է: Վիրավորում ստացած քաղաքացիների թիվը 290 է, որոնցից 168-ը տեղափոխվել են ՀՀ բժշկական հաստատություններ։
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։

Leave a comment