Հայաստանում քննարկվում է խարդախների հեռախոսահամարների ընդհանուր բազա ստեղծելու գաղափարը

https://arm.sputniknews.ru/20261008/hajastanum-qnnarkvum-e-khardakhneri-herakhvosahamarneri-yndhanur-baza-steghtselu-gaghapary-107758437.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/06/04/103024728_228:0:2959:2048_1920x0_80_0_0_cf2655506c59c6f66d160c4aa8a0c49f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, վիվա-մտս, խարդախություն, բանկ, արմեն ավետիսյան

հայաստան, վիվա-մտս, խարդախություն, բանկ, արմեն ավետիսյան

Բաժանորդագրվել

Հայաստանում հաճախակի են դարձել հեռախոսով և համացանցով իրականացվող ֆինանսական խարդախության դեպքերը, ուստի դրա դեմ պայքարելու նոր միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն է առաջացել։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի հեռահաղորդակցության օպերատորներն ու բանկերը քննարկում են խարդախների հեռախոսահամարների և նրանց վերաբերյալ այլ տեղեկությունների ընդհանուր տվյալների բազա ստեղծելու գաղափարը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց «Վիվա Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

«Եթե մենք ցանցում տեսնում ենք զանգեր այնպիսի համարներից, որոնցից մարդիկ արդեն բողոքել են խարդախության պատճառով, դրանք կարող են արգելափակվել։ Բայց, ինչպես հասկանում եք, չարագործները կարող են զանգահարել այլ համարներից։ Դրա դեմ ավելի արդյունավետ պայքարելու համար մենք գործընկերներին առաջարկում ենք ստեղծել հաճախորդների բողոքների միասնական տվյալների բազա, որպեսզի խարդախներն արգելափակվեն միանգամից ամեն տեղ՝ և՛ բանկերում, և՛ մեզ մոտ, և՛, հնարավոր է, այլ ոլորտների ընկերություններում։ Այժմ մենք գործընկերների հետ քննարկում ենք այս գաղափարը»,- ասաց Ավետիսյանը։

Չի կարելի մոռանալ, որ անընդհատ զարգացող տեխնոլոգիաների հնարավորություններից օգտվում են նաև չարագործները։ Օրինակ՝ նրանք սովորել են քողարկվել տեղական հեռախոսահամարներով, որոնք արտացոլվում են բաժանորդի էկրանին, նույնիսկ եթե զանգն իրականացվում է արտերկրից)։

«Օգտվելով առիթից՝ կցանկանայի կրկին տեղեկացնել բաժանորդներին` օպերատորներն ու բանկերը հաճախորդներին զանգահարելիս չեն առաջարկում որևէ բան միացնել և փոխարենը չեն պահանջում որևէ կոդ կամ անձնական տվյալ։ Եթե ինչ-որ մեկը ձեզնից նման բան է խնդրում, ավելի լավ է` մտածեք, մոտեցեք բանկի կամ հեռախոսային օպերատորի մասնաճյուղ և այնտեղ ամեն ինչ ճշտեք»,- խորհուրդ տվեց Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ «Վիվա Արմենիան» օգտվում է նաև Բջջային կապի համաշխարհային ասոցիացիայի (GSMA) տվյալների բազայի տեղեկատվությունից, որտեղ տարբեր երկրների կապի օպերատորները ներբեռնում են այն խարդախության սխեմաների տվյալները, որոնց պարբերաբար բախվում են իրենց բաժանորդները։ Գործընկերների փորձն օգնում է օպերատորներին ճանաչել նմանօրինակ խարդախության սխեմաները սեփական ցանցերում։

Այնուամենայնիվ, Ավետիսյանի խոսքով, դա չի չեղարկում բաժանորդների հետ մշտական երկխոսության, ինչպես նաև հիշեցումների անհրաժեշտությունը, որ համացանցից և հեռախոսից օգտվելիս պետք է պահպանել անվտանգության հիմնական կանոնները («ցանցային հիգիենան»)։

Հիշեցնենք, որ վերջին տարում Հայաստանում հաճախակի են դարձել հեռախոսով և համացանցով (այդ թվում՝ մեսենջերներով) իրականացվող ֆինանսական խարդախության դեպքերը, երբ տարբեր պատրվակներով չարագործները փորձում են օգտատերերից կորզել նրանց ֆինանսական տվյալները (քարտի կամ ֆինանսական հավելվածի անձնական էջի տվյալները)։ Կենտրոնական բանկի ներկայացուցիչները բազմիցս կոչ են արել օգտատերերին, որ անծանոթներին չհայտնեն իրենց տվյալները՝ նշելով, որ եթե քաղաքացիներն անզգուշությամբ իրենք են տվյալներ փոխանցում խարդախներին, ապա բանկը չի կարող փոխհատուցել նրանց կորցրած գումարները (դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե արտահոսքը եղել է բանկի մեղքով)։
Բնակարանի գրավիչ նկար, շուկայականից ցածր գին. ՆԳՆ–ն զգուշացնում է նոր խարդախության մասին

Leave a comment