«Յանդեքս»-ի Տվյալների կենտրոնում ԱԹՍ-ի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել

«Յանդեքս»-ի Տվյալների կենտրոնում ԱԹՍ-ի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ռյազանի Սասովո շրջանում անօդաչուների հարձակման էր ենթարկվել «Յանդեքս»-ի Տվյալների կենտրոնը։ Օբյեկտում հրդեհ է բռնկվել, որն ընդգրկել է ենթակառուցվածքների մի մասը։

Ընկերության մամուլի ծառայությունից հայտնել են, որ տուժածներ չկան, պրոֆիլային ծառայությունները տեղում վերացնում են հետևանքները։

Տվյալների կենտրոնի աշխատանք դադարեցվել է։ Ընկերությունից զգուշացրել են, որ «Յանդեքս»-ի ծառայությունների մի մասը դրա պատճառով կարող է անհասանելի լինել օգտատերերի համար:

Ռյազանի մարզի նահանգապետ Պավել Մալկովը հայտնել է, որ տարածաշրջանի տարածքում գիշերը երկու դրոն է ոչնչացվել: Հրդեհ է բռնկվել ձեռնարկություններից մեկի տանիքում։

Leave a comment