Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

08.10.2026 | 12:28

Կառավարության նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ եկեղեցի-պետություն հարաբերություններին, վարչապետի դիպլոմ ունենալու վերաբերյալ հնարավոր քննարկումներին, ադրբեջանցի զինծառայողի սահմանն անցնելուն, ինչպես նաև «Արմատ Մեդիայի» և հեռուստաընկերությունների եթերներին։

Արձագանքելով լրագրողի հարցին, թե արդյոք եկեղեցին կարող է հանձնաժողով ստեղծել և քննարկել վարչապետի դիպլոմ չունենալու հարցը՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ որևէ խնդիր չի տեսնում, թող ստեղծեն․ «Վարչապետի դիպլոմ չունենալը անհամատեղելի չէ վարչապետի պաշտոնի հետ, իսկ Կտրիճ Ներսիսյանի աղջիկ ունենալը անհամատեղելի է Կաթողիկոսի պաշտոնի հետ։ Այսինքն՝ տարբերությունը զգո՞ւմ եք»։

Վարչապետը հավելեց, որ 1991 թվականից ի վեր իր կյանքն ու գործունեությունը լիովին հետագծելի են, և ինքը պատրաստ է աջակցել ցանկացած հանձնաժողովի աշխատանքին։

Անդրադառնալով Հայաստանում հայտնված ադրբեջանցի զինծառայողին՝ Փաշինյանը հայտնեց, որ նախնական տվյալներով նա ինքնակամ է լքել ծառայությունը։ Մանրամասները, ըստ վարչապետի, կպարզաբանվեն քրեական գործի քննության ընթացքում։

Լրագրողի դիտարկմանը «Արմատ Մեդիայի» աշխատակիցների կապարակնքված դռների և առգրավված հեռախոսների վերաբերյալ՝ Նիկոլ Փաշինյանը խոստացավ լրացուցիչ հետաքրքրվել այդ գործընթացով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment