Թաիլանդում զբոսաշրջային տուրքը կարող է սահմանվել 2027 թվականի սկզբին

Թաիլանդի իշխանությունները նախատեսում են օտարերկրյա այցելուների համար զբոսաշրջային տուրք սահմանել 2027 թվականի առաջին եռամսյակում։ Առաջին փուլում այն կվերաբերի այն զբոսաշրջիկներին, որոնք երկիր են ժամանում ինքնաթիռով, հայտնում է Thai Examiner-ը։

Նախատեսվում է, որ 2027 թվականից օտարերկրյա զբոսաշրջիկները պետք է վճարեն 450 բատ զբոսաշրջային տուրք։ Թագավորություն ցամաքային և ծովային տրանսպորտով ժամանող զբոսաշրջիկներից տուրքը կսկսեն գանձել մեկ տարի անց։

Զբոսաշրջային տուրքը կներառի բժշկական ապահովագրություն և մահվան դեպքում փոխհատուցում։ Միևնույն ժամանակ, դեռևս հայտնի չէ՝ արդյոք տուրքը կներառվի ավիատոմսի արժեքի մեջ, թե այն անհրաժեշտ կլինի վճարել հավելվածի, կայքի կամ վճարային տերմինալի միջոցով։

Կառավարության և զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները աջակցել են այս նախաձեռնությանը։ Սակայն նախագիծը նախ պետք է քննարկեն Զբոսաշրջության քաղաքականության ազգային կոմիտեն և նախարարների կաբինետը։

Հաստատումից հետո փաստաթուղթը պետք է հրապարակվի Royal Gazette-ում։ Նոր կանոններն ուժի մեջ կմտնեն հրապարակումից 180 օր անց։

Նախատեսվում է, որ տուրքի ներդրումից հետո Թաիլանդը տարեկան կկարողանա ստանալ 8 մլրդ բատ։ Միջոցները նախատեսվում է ուղղել զբոսաշրջային ենթակառուցվածքների արդիականացմանը և օտարերկրյա ճանապարհորդների բժշկական ապահովագրության ապահովմանը։

Leave a comment