Վարդաձորի դպրոցում երեխային ծեծելու դեպքով տնօրենն էլ պատասխանատվության կենթարկվի. մարզպետ

https://arm.sputniknews.ru/20261008/vardadzvori-dprvocum-erekhajin-tsetselu-depqvov-tnorenn-el-pataskhanatvutjan-kentarkvi-marzpet-107847117.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0a/1c/95178923_188:0:1388:900_1920x0_80_0_0_692f7ca951834b04a83570378e85dd39.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

գեղարքունիքի մարզ, մարզպետ, կարեն սարգսյան, դպրոց, երեխա, ծեծ, աշակերտ, ուսուցիչ

գեղարքունիքի մարզ, մարզպետ, կարեն սարգսյան, դպրոց, երեխա, ծեծ, աշակերտ, ուսուցիչ

Բաժանորդագրվել

Գեղարքունիքի մարզպետի խոսքով` մինչ օրս մարզպետարանը ծնողից որևէ դիմում չի ստացել։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik․ Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի երեխային ծեծելու դեպքով պատասխանատվության կենթարկվի նաև Վարդաձորի դպրոցի տնօրենը։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Հայտնել էինք, որ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 30–ին։ Երեխայի մորաքույրը տեսանյութ էր տրամադրել լրատվամիջոցներին և պատմել, որ ուսուցչուհին դասարանում հարվածել է աշակերտուհուն, ինչից հետո երեխան վախեցած դուրս է վազել։ Մորաքրոջ պնդմամբ՝ ուսուցչուհին երեխային վերադարձրել է դասարան և կրկին հարվածել։ Հարազատի խոսքով՝ տուն վերադառնալուց հետո երեխայի պարանոցին և ձեռքերին հետքեր են եղել, աչքերն էլ՝ ուռած։

Լրագրողի հարցին, թե դպրոցի տնօրենի որևէ բան սպասվում է, մարզպետը դրական պատասխան տվեց։
«Իհարկե, դեռ կքննարկենք, կհասկանանք, թե տնօրենը ինչ պատասխանատվության պետք է ենթարկի»,–ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` մինչ օրս մարզպետարանը ծնողից որևէ դիմում չի ստացել։
«Վարչական ղեկավարը դեպքի մասին տեղեկացել է, բայց ոչ ծնողներից, հետո այդ մասին փոխմարզպետին է տեղեկացրել , դրանից հետո մարզպետի աշխատակազմը սկսել է զբաղվել այդ հարցով»,–ասաց Սարգսյանը։

Մարզպետը շեշտեց, որ դեպքը հանրայնացնել է իրենց իմանալուց մոտ 2 օր անց։ Մինչ այդ դպրոցի տնօրենը հրավիրվել է մարզպետի աշխատակազմ, տեղի է ունեցել քննարկում։ Լրագրողի հարցին, թե 2 օր առաջ իմանում են համապատասխան պաշտոնատար անձինք, ինչո՞ւ մինչ հրապարակվելը գործողություններ չեն լինում, Սարգսյանը պնդեց, թե իր աշխատակազմն իր աշխատանքները պատշաճ կազմակերպել է դեպքի մասին իմանալու պահից։

«Նաև ասել ենք, որ գնան ծնողների հետ քննարկում ունենան, բացի դրանից, մանկավարժին խիստ նկատողություն ենք առաջարկել, որպեսզի տան, մինչև մյուս պրոցեսները իրականանան։ Մենք տեղեկացրել ենք լիազոր մարմնին, որ այսպիսի բան է տեղի ունեցել Վարդաձորի դպրոցում, մանկավարժը նման վարք է դրսևորել, բացի դրանից, տնօրենին առաջարկել ենք, որպեսզի ծառայողական քննություն անցկացնի ու մանկավարժի հետ կապված մնացած բացատրագրերը ներկայացնի մարզպետի աշխատակազմ»,–ասաց նա։

Մարզպետը հերքեց լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունը, թե մարզպետարանից ասել են մինչև 7 ծնող չբողոքի, ուսուցիչը չի ազատվի պաշտոնից։

Leave a comment