Հայաստանը ԵԽ-ի հետ սերիալների արտադրության նոր կանոնների է անցնում. կոնվենցիա կստորագրվի

https://arm.sputniknews.ru/20261008/hajastany-ekh-i-het-serialneri-artadrutjan-nvor-kanvonneri-e-ancnum-kvonvencia-kstvoragrvi-107804799.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/2017/59/20175942_341:0:3072:2048_1920x0_80_0_0_b0e734db1a3960012789c6b3b00ec016.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սերիալ, ֆիլմ, հայաստան, եվրոպա

սերիալ, ֆիլմ, հայաստան, եվրոպա

Բաժանորդագրվել

ԿԳՄՍՆ-ի հիմնավորմամբ՝ կոնվենցիային միանալը հայաստանյան արտադրողներին հնարավորություն կտա ավելի ակտիվ մասնակցել միջազգային համատեղ նախագծերին։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանը պատրաստվում է ստորագրել Եվրոպայի խորհրդի՝ «Սերիալների տեսքով տեսալսողական ստեղծագործությունների համատեղ արտադրության մասին» կոնվենցիան։ ԿԳՄՍ նախարարությունն էլ համապատասխան փաստաթղթի ստորագրումը նպատակահարմար է համարել։

Կոնվենցիան վերաբերում է հեռուստատեսային և առցանց հարթակների համար նախատեսված սերիալների միջազգային համատեղ արտադրությանը։ Այն սահմանում է մասնակից երկրների համագործակցության ընդհանուր սկզբունքները և նախատեսված է նման նախագծերի համար միասնական ու կանխատեսելի իրավական միջավայր ձևավորելու համար։

ԿԳՄՍՆ-ի հիմնավորմամբ՝ կոնվենցիային միանալը հայաստանյան արտադրողներին հնարավորություն կտա ավելի ակտիվ մասնակցել միջազգային համատեղ նախագծերին և ընդլայնել հայկական սերիալների արտադրության ու միջազգային տարածման հնարավորությունները։

Ակնկալվում է նաև, որ համատեղ արտադրությունների միջոցով Հայաստան կներմուծվեն նոր տեխնոլոգիաներ և կառավարման մեխանիզմներ, կզարգանան ոլորտի մասնագետների կարողությունները և կմեծանա երիտասարդ մասնագետների ներգրավվածությունը։

Կոնվենցիան այս պահին ստորագրել է Եվրոպայի խորհրդի անդամ 11 պետություն՝ Ֆրանսիան, Վրաստանը, Հունաստանը, Իտալիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Մոնտենեգրոն, Լեհաստանը, Պորտուգալիան, Մոլդովան և Միացյալ Թագավորությունը։

Փաստաթուղթը դեռ ուժի մեջ չի մտել։ Դրա համար անհրաժեշտ է առնվազն երեք պետության վավերացում, որոնցից առնվազն երկուսը պետք է լինեն Եվրոպայի խորհրդի անդամ։

Նշենք, որ Կոնվենցիային միանալուց հետո Հայաստանը պետք է միջազգային համատեղ արտադրության չափանիշներին համապատասխանող սերիալների համար ապահովի նույն ֆինանսական աջակցության հնարավորությունները, որոնք նախատեսված են ազգային արտադրությունների համար։

Leave a comment