Հութիները հարվածել են Էր Ռիադի օդանավակայանին և Եմենի սաուդամետ ուժերին

https://arm.sputniknews.ru/20261008/hutinery-harvatsel-en-er-riadi-odanavakajanin-ev-emeni-saudamet-uzherin-107841369.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/0a/1f/68038682_0:0:1280:961_1920x0_80_0_0_4b6dc6bdc8a9f59137f0e9a79c2cb43c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

եմեն, հութի, սաուդյան արաբիա, օդանավակայան

եմեն, հութի, սաուդյան արաբիա, օդանավակայան

Բաժանորդագրվել

Բրիգադային գեներալ Յահյա Սարիան հութիների գործողությունների մասին տվյալներ է հրապարակել։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Եմենի հյուսիսում իշխող շիական ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը հայտարարել է, որ բալիստիկ հրթիռով հարձակվել է Էր Ռիադի (Սաուդյան Արաբիա) Թագավոր Խալիդի անվան օդանավակայանի վրա։

«Մեր զինված ուժերը հրթիռային հարվածով կարողացել են խոցել Թագավոր Խալիդի անվան օդանավակայանը։ Հրթիռը ճիշտ թիրախին է հարվածել` խափանելով օդանավակայանի աշխատանքը», – հայտարարել է Եմենի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Յահյա Սարիան։

Հութիները կրկին դիմել են ավիաընկերություններին և հորդորել են զերծ մնալ Սաուդյան Արաբիայի տարածքի վրայով թռիչքներից։

«Մենք կրկին կոչ ենք անում և զգուշացնում վերջին անգամ՝ զերծ մնացեք Սաուդյան Արաբիայի օդային տարածքում թռիչքներ իրականացնելուց, քանի որ այն դարձել է մեր ռազմական գործողությունների գոտի, բացառությամբ այն տարածքների, որտեղ գտնվում են Մեքքա և Մեդինա սուրբ քաղաքները», – ասվում է «Անսար Ալլահի» հայտարարության մեջ։

Բացի այդ, Սարիան նշել է, որ հութիները բալիստիկ հրթիռներով հարվածել են Սաուդյան Արաբիայի կողմից աջակցություն ստացող ուժերին Ռաս ալ-Արա շրջանում։ Հաղորդվում է զոհերի և վիրավորների, ինչպես նաև զենքի պահեստներում բռնկած հրդեհների մասին։

Հարվածներ են հասցվել Բաբ–էլ-Մանդեբ նավահանգստից դեպի հարավ գտնվող` Սաուդյան Արաբիայի կողմից աջակցություն ստացող ուժերին։ Հութիները մի քանի բալիստիկ հրթիռներ են կիրառել։

«Այս հարվածները հաջողությամբ իրականացվել են և հանգեցրել տասնյակ զոհերի և վիրավորների», – ասել է Սարիան։

Նա նաև նշել է, որ հութիներին հաջողվել է Թաիզ նահանգում թռիչքի ժամանակ խոցել սաուդցիներին պատկանող թուրքական «Bayraktar Akinci» անօդաչու թռչող սարքը։

Հիշեցնենք` Եմենի «Անսար Ալլահ» շարժման (հութիներ) և Սաուդյան Արաբիայի կողմից աջակցություն ստացող կառավարամետ բանակի միջև ռազմական դիմակայությունը չորս տարվա դադարից հետո վերսկսվեց հուլիսի կեսերին։ Այս ընթացքում հութիներին հաջողվել է զբաղեցնել Կարմիր ծովի ամբողջ արևմտյան ափը և Բաբ–էլ-Մանդեբ նեղուցի մոտ գտնվող քաղաքները։

Սաուդյան Արաբիայում 2 օդանավակայան է վնասվել հութիների հարձակումներից, տուժածներ կան

Leave a comment