Դիպլոմ չունենալն անհամատեղելի չի վարչապետի պաշտոնի հետ, իսկ Կտրիճ Ներսիսյանի աղջիկ ունենալն անհամատեղելի է կաթողիկոսի պաշտոնի հետ. Փաշինյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Կարող են ստեղծել հանձնաժողով այն մասին, որ վարչապետը դիպլոմ չունի, թող ստեղծեն, մի ուրիշ պրոբլեմ կա, որ վարչապետի դիպլոմ չունենալն անհամատեղելի չի վարչապետի պաշտոնի հետ, իսկ Կտրիճ Ներսիսյանի աղջիկ ունենալն անհամատեղելի է կաթողիկոսի պաշտոնի հետ»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ 1991 թվականից իր կյանքը հետագծելի է, ուր է եղել, ինչ է արել, ում հետ է շփվել. «Ես կաջակցեմ այդ հանձնաժողովի գործունեությանը՝ իր բոլոր նրբություններով»: