Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է տրամադրել համապատասխան ԴՆԹ նմուշներ՝ գրավյալ տարածքներում հայտնաբերված և ենթադրաբար հայ զինծառայողներին պատկանող մարդկային մնացորդները նույնականացնելու համար։ Այս մասին հայատարարել է ռազմագերիների, անհետ կորած անձանց և պատանդ վերցված քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ, Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար, գեներալ-գնդապետ Ալի Նագիևը Բաքվում անցակցված «Անհետ կորած անձանց մասին երկխոսության» միջազգային համաժողովում։
Նա հայտարարել է, որ ուսումնասիրությունները չեն բացահայտել համապատասխանություն Հայաստանի կողմից 2026 թվականի հունվարին անհետ կորած հայտարարված և ներկայացված 50 հայազգի անձանց ԴՆԹ պրոֆիլների և հայտնաբերված մնացորդների միջև։