Միացյալ Թագավորության Սանդրինգհեմի կալվածքի մերձակայքում իր տանը սպանվել է արքայական ընտանիքի բժիշկ Հաննա Թերին, գրել է Sun-ը։
«Բժշկուհին, որը սպանվել է իր տանը՝ երեխաների երեկույթի գիշերակացին, թագավորական ընտանիքի ընտանեկան բժիշկն էր»,- գրել է պարբերականը։
45-ամյա Հաննա Թերիին՝ երեք երեխաների մորը, մահացած են գտել հոկտեմբերի 4-ին՝ Նորֆոլկում Սանդրինգհեմի կալվածքի սահմանագծին տեղակայված նրա տանը։ Նրա սպանության մեջ մեղադրանք է առաջադրվել նրա 45-ամյա ամուսնուն՝ Մարկ Քեյնին։
Թերիի ընկերները թերթին պատմել են, որ սպանությանը նախորդող օրերին նա հոգնած և ցրված տեսք է ունեցել, ինչը բնորոշ չի եղել նրան։
Ըստ աղբյուրների՝ թագավոր Չարլզ 3-րդին և թագուհի Կամիլային տեղեկացրել են իրենց բժշկուհու մահվան մասին։