Թավրիզի քաղաքային խորհրդի անդամ Ռասուլ Բարգին երեկ կայացած խորհրդի նիստում հայտարարել է, թե Ադրբեջանի Հանրապետությունը «Իրանի տարածքն է»։
«Սահմանի այն կողմում գտնվող որոշ մարդիկ առաջընթաց են գրանցում և օգտվում են իմ որոշ հայտարարություններից։
Նրանք պետք է իմանան, որ մենք հավատում ենք այն Ադրբեջանին, որը պատկանում է Իրանին։
Մյուս Ադրբեջանն էլ է պատկանում Իրանին․ այն մեզանից անջատվել է և մի օր կրկին կպատկանի Իրանին»,-նշել է թավրիզցի հոգևորականը։