Վրաստանում մշակույթի օրեր են՝ նվիրված ՀՀ անկախության 35–ամյակին. նախարարը Թբիլիսիում է

https://arm.sputniknews.ru/20261007/vrastanum-mshakujti-orer-en-nvirvats-hh-ankakhutjan-35amjakin-nakharary-tbilisium-e-107821874.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/07/107819892_171:0:2902:2048_1920x0_80_0_0_ac3f58cffcc230f42866ee3d534e86af.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

մշակույթ , կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), վրաստանի հանրապետություն, հայաստան, անկախության օր

մշակույթ , կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), վրաստանի հանրապետություն, հայաստան, անկախության օր

Բաժանորդագրվել

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության, ինչպես նաև Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի կազմակերպմանն աջակցելու համար։

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Վրաստանում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին։ Ինչպես հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարոթյան մամուլի ծառայությունը, այս առիթով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ։

Հաղորդագրության համաձայն` Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում Վրաստանում նախատեսված է մշակութային բազմաբովանդակ ծրագիր։ Մասնավորապես՝ տեղի կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը, ինչպես նաև կբացվի հայ մեծանուն արվեստագետ Երվանդ Քոչարի ստեղծագործությունների ցուցահանդեսը:

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության, ինչպես նաև Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի կազմակերպմանն աջակցելու համար։

«Նախարարը կարևորել է Վրաստանի ազգային թանգարանի Դիմիտրի Շևարդնաձեի անվան ազգային պատկերասրահում «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» (Թիֆլիս–Փարիզ–Երևան) խորագրով կոնցեպտուալ հետահայաց ցուցահանդեսի բացումը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ժաննա Անդրեասյանն այսօր Թբիլիսիում հանդիպել է նաև Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեի հետ։ Նախարարները քննարկել են երկու երկրների միջև կրթության և գիտության ոլորտներում համագործակցության ընդլայնման, փորձի փոխանակման, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների և միջոցառումների իրականացմանն առնչվող հարցեր։

Ժաննա Անդրեասյանը Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի ուղեկցությամբ այցելել է Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանք պանթեոն։

Նրանք հարգանքի տուրք են մատուցել այնտեղ ամփոփված հայ մեծերի հիշատակին:

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Թբիլիսի։

Leave a comment