«Ատլետիկոն» 4-0 պարտության մատնեց կատալոնական «Բարսելոնային» (տեսանյութ)

Մադրիդի «Ատլետիկոն» Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում 4-0 պարտության մատնեց կատալոնական «Բարսելոնային»։

Հանդիպման հաշիվը բացվեց (6′) Իսպանիայի չեմպիոնի դարպասապահի Ժոան Գարսիայի սխալից հետո։ Գարսիան չկարողացավ ֆիքսել գնդակը պաշտպան Էրիկ Գարսիայի փոխանցումից հետո

14′-ին մադրիդյան ակումբը կրկնապատկեց հաշիվը։ Ֆրանսիացի հարձակվող Անտուան ​​Գրիզմանը պաշտպան Նահուել Մոլինայի փոխանցումից հետո գրավեց դարպասը։

33-րդ րոպեին հարձակվող Խուլիան Ալվարեսի փոխանցումից հետո նիգերիացի Ադեմոլա Լուկմանը երրորդ գնդակն ուղարկեց «Կապտանռնագույնների» դարպասը։ Իսկ արդեն 45’+2′-ին Ալվարեսը դարձավ գոլի հեղինակ, իսկ Լուկմանը՝ գոլային փոխանցման։

Պաշտպան Պաու Կուբարսին 52′-ին լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու փոխանցում հետ գրավեց դարպասը, սակայն մի քանի րոպե ստոգելուց հետո ՎԱՐ համակարգը չեղարկեց այն՝ հիմք ընդունելով խաղից դուրսը։

85′-ին Էրիկ Գարսիան կոպիտ խախտման համար հեռացվեց խաղադաշտից։

 

 

Leave a comment