Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն Ռուսաստանին և Դոնալդ Թրամփի կողմնակիցների MAGA շարժմանը մեղադրել է հակաեվրոպական թեզեր տարածելու մեջ։
«Լսեք, թե ինչ է ասվում Մոսկվայում. որ Եվրոպան գնում է դեպի պատերազմ և կորցնում իր բարոյական արժեքները։ Լսեք, թե ինչ է ասվում Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմում՝ MAGA-ի շրջանակներում. որ Եվրոպան, իբր, այլասերված, հետամնաց և տոտալիտար քաղաքակրթություն է»,- ասել է Բարոն։
Դիվանագետի խոսքով՝ իրականությունն այլ է․ «Եվ մենք բոլորս դա գիտենք։ Այնուամենայնիվ, մշտական կրկնության, շեշտադրման և տարածման միջոցով այդ թեզերը կարող են ի վերջո հասնել մեզ և կասկած սերմանել մեր մտքերում»։