«Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականի արգելվել է մուտքն ԱԺ տարածք (PAN.am)

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների 6 օգնականի մուտքը ՀՀ Ազգային ժողովի տարածք արգելվել է: ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից հայտնել են, որ ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի հրահանգով կարգապահական վարույթ է նախաձեռնվել, գրում է «Հայկական ժամանակը»:

Այն վերաբերում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների «օգնականների կողմից նիստերի դահլիճ ներխուժելու փորձերին, ինչպես նաև ՀՀ ԱԺ տարածքում անկարգություններ հրահրելու դեպքին»։

Հոկտեմբերի 6-ին խորհրդարանում իրավիճակը լարվել է, ինչից հետո իշխող «Քաղաքացիական պայմանագիր» և ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունների պատգամավորների միջև քաշքշոց ու ծեծկռտուք է սկսվել։ Բախումը շարունակվել է նաև Ազգային ժողովի միջանցքում։

Leave a comment