https://arm.sputniknews.ru/20261007/anhet-kvoratsneri-teman-inchqan-adrbejanin-ajnqan-el-hhin-e-hetaqrqir-mirzvojan-107803456.html
Անհետ կորածների թեման ինչքան Ադրբեջանին, այնքան էլ ՀՀ–ին է հետաքրքիր․ Միրզոյան
Անհետ կորածների թեման ինչքան Ադրբեջանին, այնքան էլ ՀՀ–ին է հետաքրքիր․ Միրզոյան
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԳՄԱ նախարարի խոսքով՝ անհետ կորածների հարցը ոչ միայն քննարկել են Փաշինյանն ու Ալիևը Բիշքեկում, այլև թեմային հատուկ անդրադարձ է եղել Նյու Յորքում Բայրամովի… 07.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-07T17:29+0400
2026-10-07T17:29+0400
2026-10-07T17:30+0400
հայաստան
ադրբեջան
անհետ կորած
արարատ միրզոյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/03/1a/100247661_0:257:3072:1985_1920x0_80_0_0_f45f6b5518263ca168d7adfed79986b5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik․ Անհետ կորածների թեման ինչքան Ադրբեջանին, այնքան էլ Հայաստանին է հետաքրքրում։ Այսօր ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը հերթական անգամ պահանջել է, որ Հայաստանը ամբողջական տեղեկատվություն տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, ինչպես նաև զանգվածային ու անհատական գերեզմանների գտնվելու վայրերի մասին։ Միաժամանակ Բաքուն Երևանին առաջարկել է ԴՆԹ-ի նմուշներ տրամադրել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայտնաբերված և ենթադրաբար հայ զինծառայողներին պատկանող աճյունները նույնականացնելու համար։«Եթե դա պահանջ է, ուրեմն նաև մեր պահանջն է։ Հումանիտար բնույթի հարցեր ասելով՝ առաջին հերթին (ոչ դրանով սահմանափակվելով) նկատի ունենք պատանդառված անձանց ազատ արձակման, անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման հարցը։ Մեր մշտական օրակարգի մշտական թեման է, խորագիրն է, հարցն է, այդ թվում՝ անհետ կորածների հարցը»,-ասաց Միրզոյանը։Նա հիշեցրեց, որ այդ հարցը ոչ միայն քննարկել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բիշքեկում, այլև թեմային հատուկ անդրադարձ է եղել Նյու Յորքում ադրբեջանցի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ։
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/03/1a/100247661_129:0:2860:2048_1920x0_80_0_0_470bf77c51ada60d09d14a62c139fa0d.jpg.webp
հայաստան, ադրբեջան, անհետ կորած, արարատ միրզոյան
հայաստան, ադրբեջան, անհետ կորած, արարատ միրզոյան
ՀՀ ԱԳՄԱ նախարարի խոսքով՝ անհետ կորածների հարցը ոչ միայն քննարկել են Փաշինյանն ու Ալիևը Բիշքեկում, այլև թեմային հատուկ անդրադարձ է եղել Նյու Յորքում Բայրամովի հետ հանդիպման ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik․ Անհետ կորածների թեման ինչքան Ադրբեջանին, այնքան էլ Հայաստանին է հետաքրքրում։ Այսօր ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։
«Եթե դա պահանջ է, ուրեմն նաև մեր պահանջն է։ Հումանիտար բնույթի հարցեր ասելով՝ առաջին հերթին (ոչ դրանով սահմանափակվելով) նկատի ունենք պատանդառված անձանց ազատ արձակման, անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման հարցը։ Մեր մշտական օրակարգի մշտական թեման է, խորագիրն է, հարցն է, այդ թվում՝ անհետ կորածների հարցը»,-ասաց Միրզոյանը։
Նա հիշեցրեց, որ այդ հարցը ոչ միայն քննարկել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բիշքեկում, այլև թեմային հատուկ անդրադարձ է եղել Նյու Յորքում ադրբեջանցի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ։