Իրանը պшտերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան

Իրանը գտնվում է լայնածավալ պատերազմի վիճակում և նման պայմաններում բանակցություններ է վարում իրան ժողովրդի օրինական իրավունքները պաշտպանելու համար։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք վարում ենք լայնածավալ պատերազմ, և այս պայմաններում կառավարությունն իրականացնում է դիմադրության ռազմավարություն՝ միաժամանակ շարունակելով բանակցությունները իրան ժողովրդի իրավունքների պաշտպանության համար», – նշել է Փեզեշքիանը, որի խոսքերը մեջբերել է Fars գործակալությունը։

Նախագահն ավելացրել է, որ Իրանի իշխանությունները չեն կարող թույլ տալ, որ ներկա դժվարությունները վնաս հասցնեն քաղաքացիների բարեկեցությանը կամ արտադրական գործընթացին։

Ինչպես նշել է Փեզեշքիանը, Թեհրանը երկխոսություն է պահպանում հարևան երկրների հետ՝ Իրանի կարիքների մի մասը հոգալու համար։ Սակայն, Իրանի նախագահի համոզմունքով, հիմնարար սկզբունք է մնում հենվելը սեփական ուժերի վրա։

Leave a comment