Քաղաքականություն
07.10.2026 | 16:58
Հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ալիևը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առթիվ՝ նրան մաղթելով քաջառողջություն, երկար տարիների կյանք և պետական գործունեության մեջ նորանոր հաջողություններ։
Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները գոհունակություն են հայտնել ադրբեջանա-ռուսական հարաբերությունների զարգացման կապակցությամբ, ինչպես նաև մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հեռախոսազրույց ունեցել Վլադիմիր Պուտինի հետ ու շնորհավորել նրան ծննդյան օրվա առթիվ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի