Երբ մաշկի քորի համար տեսանելի պատճառ չկա, խնդիրը հաճախ օրգանիզմի ներսում է լինում։
Մաշկաբան Դիանա Խաջը «Championat»-ին տված հարցազրույցում ներկայացրել է այս վիճակը հրահրող հիմնական գործոնները։
Ամենատարածված պատճառներից մեկը մաշկի սովորական չորությունն է՝ քսերոզը։ Մաշկը կարող է արտաքուստ նորմալ տեսք ունենալ, սակայն դրա պաշտպանիչ շերտն արդեն խաթարված է լինում։ Սա հաճախ պայմանավորված է լինում չոր օդով (ձմեռային եղանակի կամ օդորակիչի ազդեցությամբ), ինչպես նաև հաճախակի տաք ցնցուղ ընդունելով և կոշտ մաքրող միջոցների օգտագործմամբ։ Խոնավությունն արագ գոլորշիանում է, և գրգռված նյարդային վերջույթները սկսում են քորի ազդանշաններ ուղարկել ուղեղին։
Տևական քորը կարող է նաև վկայել ներքին հիվանդությունների մասին։ Օրինակ՝ շաքարային դիաբետի դեպքում արյան մեջ շաքարի բարձր մակարդակը վնասում է նյարդային մանր թելիկները, իսկ լյարդի անբավարարության ժամանակ լեղաթթուների բարձր մակարդակը տանջալից զգացողություններ է առաջացնում։ Գոյություն ունի նաև նեյրոպաթիկ քոր, որի դեպքում նյարդային վերջույթները սեղմվում կամ վնասվում են՝ խաթարելով ազդանշանների փոխանցումը։
Հզոր խթանիչ գործոններ են հանդիսանում հոգեծին գործոնները՝ սթրեսը, տագնապը և դեպրեսիան։ Քրոնիկ սթրեսի պայմաններում օրգանիզմն արտադրում է կորտիզոլ և հիստամին՝ առաջացնելով քոր, որը հաճախ ուժեղանում է գիշերը կամ հուզական լարվածության պահերին։ Ռեակցիաներ կարող են առաջացնել նաև սննդային թաքնված ալերգենները, կենցաղային քիմիական նյութերը կամ պարբերաբար ընդունվող դեղամիջոցները, օրինակ՝ որոշ ցավազրկողներ և զարկերակային ճնշումն իջեցնող դեղեր։
Մասնագետն ընդգծել է, որ չարժե պարզապես հանդուրժել անհարմարությունը կամ քորել մաշկն այնքան, մինչև վերքեր առաջանան, քանի որ դա երկրորդային վարակման վտանգ է ստեղծում։ Ախտանիշները թեթևացնելու համար թույլատրելի է հակահիստամինային դեղամիջոցի մեկ դեղաչափ ընդունել։ Սակայն հետագայում կարևոր է չզբաղվել ինքնաբուժմամբ, այլ ժամանակին դիմել բժշկի՝ ճշգրիտ պատճառ