Երևանի ռեստորաններից մեկում մենեջերի կողմից կանանց զուգարանում գաղտնի նկարահանումներ իրականացնելու դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
«ՆԳՆ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր և առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե Երևանի ռեստորաններից մեկում մենեջերի կողմից կանանց զուգարանում գաղտնի նկարահանումներ իրականացնելու դեպքով:
Այս մասին քիչ առաջ հայտնեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Զանգահարել եմ նաև Մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակ, տեղեկացրել դեպքի մասին: Հուսամ գոնե այս դեպքով արձագանքը չի ուշանա»,-գրել է պատգամավորը։
Factor TV-ն էլեկտրոնային նամակ է ստացել խնդրանքով՝ լրագրողական ուսումնասիրություն անցկացնել «Գուստավ» ռեստորանում տեղի ունեցած ենթադրյալ հանցագործության մասով։ Ըստ նամակի՝ տեղեկություններ կան այն մասին, որ ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցիկ է տեղադրել աղջիկների համար նախատեսված սանհանգույցում, հայտնում է Factor.am-ը:
Ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը փոխանցել է, որ ՆԳՆ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր և առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե։