Իրանը մտադիր է Հորմուզում փակել անօրինական նավագնացության երթուղիները. ԻՀՊԿ

https://arm.sputniknews.ru/20261007/irany-mtadir-e-hvormuzum-pakel-anorinakan-navagnacutjan-ertughinery-ihpk-107790748.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/07/1d/105204448_171:0:2902:2048_1920x0_80_0_0_74582810d0ac804c61def79a00ed9e01.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հորմուզի նեղուց, իրանի իսլամական հանրապետություն, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ)

հորմուզի նեղուց, իրանի իսլամական հանրապետություն, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ)

Բաժանորդագրվել

Հորմուզի նեղուցը չի բացվի, մինչև Իրանի պահանջները չբավարարվեն, նշել է Իրանի ԻՀՊԿ ներկայացուցիչը։

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Իրանը մտադիր է Հորմուզի նեղուցում փակել անօրինական նավագնացության երթուղիները, հայտարարել է Իրանի ԻՀՊԿ հրամանատարի խորհրդական Մոհամմադ Ռեզա Նաղդին։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցով նավթի փոխադրումների ծավալները գրեթե վերադարձել են ԱՄՆ–ի և Իրանի միջև նախապատերազմյան մակարդակին։

«Հորմուզի նեղուցը փակ է, մենք կփակենք անօրինական ուղիները», – Իրանի պետական հեռուստառադիոընկերության փոխանցմամբ ասել է Նաղդին։

Նա ընդգծել է, որ Հորմուզի նեղուցը փակ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Իրանի պահանջները չեն բավարարվել։

Միևնույն ժամանակ, ԻՀՊԿ-ի ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին սեպտեմբերի 30-ին նշել էր, որ Թեհրանը փորձում է հրետակոծություններով խոչընդոտել նեղուցով փոքր նավերի անցմանը, բայց նույնիսկ եթե «400-500 բարել նավթ» է անցնում, դա չի նշանակում, որ Հորմուզը բաց է։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանում գտնվող օբյեկտներին, ինչից հետո Թեհրանը պատասխանել է հարվածներով: Հունիսի կեսերին Իրանն ու ԱՄՆ-ն ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր են ստորագրել, սակայն ավելի ուշ կողմերը կրկին հարվածներ են փոխանակել: Հակամարտությունը մնում է չկարգավորված։

Leave a comment