ՌԴ–ն դիտարկել է դա որպես հստակ ուղերձ. Պեսկովը` Ֆրանսիայում հրթիռի փորձարկման մասին

https://arm.sputniknews.ru/20261007/rdn-ditarkel-e-da-vorpes-hstak-ugherdz-peskvovy-fransiajum-hrtiri-pvordzarkman-masin-107789814.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Макрон лично наблюдает за пуском МБР

Sputnik Արմենիա

Макрон лично наблюдает за пуском МБР

2026-10-07T15:40+0400

true

PT0M32S

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/06/107751693_0:157:1255:1098_1920x0_80_0_0_b5871dbcb1af1f686c3da78aada7e0ed.png.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

էմանուել մակրոն, դմիտրի պեսկով, ֆրանսիա, հրթիռ, ռուսաստան, видео

էմանուել մակրոն, դմիտրի պեսկով, ֆրանսիա, հրթիռ, ռուսաստան, видео

Բաժանորդագրվել

Ֆրանսիայի նախագահը երեկ հրապարակել է M51.3 ռազմավարական բալիստիկ հրթիռի փորձարկման տեսանյութը։

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը Ֆրանսիայում բալիստիկ հրթիռի փորձարկումը համարում է բարձրագոչ և հստակ ուղերձ, ինչպես և այդ մասին հայտարարել էր նախագահ Էմանուել Մակրոնը։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Հոկտեմբերի 6-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրապարակեց M51.3 ռազմավարական բալիստիկ հրթիռի փորձարկման տեսանյութը և հայտարարեց, որ Փարիզը այդպիսով «բարձրագոչ և հստակ ուղերձ» է հղել։

«Եվրոպան տարված է Եվրոպական Միությունը ռազմականացնելու ծրագրերով, այսինքն՝ տնտեսական բլոկը ռազմաքաղաքականի վերածելու։ Այսինքն՝ այժմ այնտեղ երեք չափումներ կլինեն, ինչպես հասկանում ենք՝ տնտեսական, ռազմական և ռազմաքաղաքական», – ասել է Պեսկովը։

Կրեմլի մամուլի խոսնակի խոսքով՝ դա վատ է, քանի որ նրանք պաշտպանական և անվտանգության ոլորտում իրենց ինքնությունը կառուցում են ՌԴ–ի հետ առճակատման հենքի վրա։

«Դա փակուղային ճանապարհ է։ Ինչպես ցույց է տալիս պատմությունը, այն որևէ լավ բանի չի հանգեցնում։ Իհարկե, նման ագրեսիվ գործողությունների ֆոնին Ռուսաստանը զգոն է», – ասել է նախագահի մամուլի քարտուղարը։

Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը ուշադիր հետևում է իրավիճակին։

«Մենք ձեռնարկում ենք անհրաժեշտ բոլոր միջոցները ռազմավարական մակարդակում մեր ազգային անվտանգությունն ապահովելու համար։ Բայց միևնույն ժամանակ մենք բաց ենք երկխոսության համար։ Կարծում ենք, որ ցանկացած խնդիր պետք է լուծվի ոչ թե հրթիռների ցուցադրական արձակումներով, այլ երկխոսության միջոցով», – եզրափակել է իր խոսքը Կրեմլի ներկայացուցիչը։

M51-ը սուզանավերի վրա տեղադրվող բալիստիկ հրթիռ է։ Արձակման առավելագույն հեռահարությունը 9-10 հազար կմ է, մեկնարկային քաշը՝ 52 տոննա։ Հրթիռի մշակողը Եվրոպական աերոտիեզերական և պաշտպանական կոնցեռնն է (EADS), որը պաշտոնապես գրանցված է Ամստերդամում, բայց գլխամաս ունի Փարիզում։

Leave a comment