Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ բաց կլինի հանրության համար (PAN.am)

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավն ի պահ են հանձնվել Հայաստանի ազգային պատկերասրահին և այսուհետ հասանելի է լինելու հանրությանը։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ։

Գերատեսչությունների ղեկավարները պատկերասրահում ծանոթացել են քրեական վարույթի շրջանակում Խաչատրյանից առգրավված կտավների ցուցադրությանը։

Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթով ընդհանուր առմամբ առգրավվել և զննվել է 70 կտավ։ Դրանք 2026 թվականի սեպտեմբերի 11-ին ընդունված որոշմամբ ճանաչվել են իրեղեն ապացույց և ի պահ հանձնվել Ազգային պատկերասրահին։

Leave a comment