Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ հոկտեմբերի 9-ին՝ ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 10-ը՝ ժամը 24:00-ն, երթևեկության համար փակ կլինեն Հյուսիսային պողոտային հարող Պուշկինի և Տերյան փողոցները։ Բացի այդ, հոկտեմբերի 9-ին՝ ժամը 10:00-ից մինչև 20:00-ն, երթևեկությունը կսահմանափակվի Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկից մինչև Արամի-Աբովյան փողոցների խաչմերուկ ընկած հատվածում։ Քաղաքապետարանը վարորդներին հորդորում է սահմանափակումների ընթացքում երթևեկել այլընտրանքային ճանապարհներով։