Աշակերտուհուն բռնության ենթարկած ուսուցչուհու նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում. ՔԿ

https://arm.sputniknews.ru/20261007/ashakertuhun-brnutjan-entarkats-usucchuhu-nkatmamb-kajacvel-e-dzerbakalman-vorvoshum-qk-107788059.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/1187/25/11872504_35:0:923:666_1920x0_80_0_0_c970fc12c31df1ce04b9487fbd3aab38.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ուսուցիչ, ձերբակալություն

ուսուցիչ, ձերբակալություն

Գեղարքունիքի մարզի Վարդաձորի դպրոցում աշակերտուհուն բռնության ենթարկած ուսուցչուհու նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

2026 թվականի հոկտեմբերի 6-ին ՀՀ քննչական կոմիտեում ստացված առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդման համաձայն՝ սեպտեմբերի 30-ին Վարդաձորի միջնակարգ դպրոցի ուսուցչուհին դասի ժամանակ խոսելու համար ցուցափայտով հարվածել է աշակերտուհուն, որից հետո, երբ երեխան փախել է միջանցք, ուսուցչուհին դուրս է եկել և ձեռքով հարվածելով անչափահասին՝ քաշելով տարել է դասասենյակ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածի հատկանիշներով։

Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ քննիչի կողմից ուսուցչուհու նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին, որը բավարարվել է:

Նրա նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում:

Նախաքննությունը շարունակվում է։

Հիշեցնենք, որ դեպքի առիթով ՀՀ ՔԿ–ն վարույթ է նախաձեռնել։ Ի դեպ, երեխայի ընտանիքը ոստիկանություն չի դիմել, քանի որ չի ցանկանում, որ ուսուցչուհու նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի, բայց պահանջում է, որ ուսուցչուհին հեռացվի դպրոցից և այլևս երեխաների հետ չաշխատի։ Երեխայի հարազատները դիմել են նաև Գեղարքունիքի մարզպետարան, որտեղից հայտնել են, որ 1 ծնողի բողոքը բավարար չէ ուսուցչին աշխատանքից ազատելու համար, առնվազն 7 ծնողի բողոք է անհրաժեշտ։
Ավելի ուշ Գեղարքունիքի մարզպետարանից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ուսուցչուհին և տվյալ դպրոցի տնօրենը հրավիրվել են իրենց մոտ, և ուսուցչուհին խոստովանել է, որ զղջում է տեղի ունեցածի համար։ ՄԻՊ գրասենյակից ասացին, որ արդեն ձեռնամուխ են եղել անհրաժեշտ միջոցների կիրառմանը, իսկ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից էլ ընդգծեցին` տվյալ դպրոցի տնօրենին հանձնարարվել է համապատասխան քայլեր ձեռնարկել և տեղեկացնել արդյունքների մասին։

Leave a comment