https://arm.sputniknews.ru/20260213/inchqan-gumar-e-tsakhsvel-varchabendi-hamergi-kazmakerpman-hamar-ev-vov-e-vtsharel-ajn-98754860.html
Ինչքան գումար է ծախսվել «Վարչաբենդի» համերգի կազմակերպման համար, և ո՞վ է վճարել այն
Ինչքան գումար է ծախսվել «Վարչաբենդի» համերգի կազմակերպման համար, և ո՞վ է վճարել այն
Sputnik Արմենիա
ՔՊ-ն պաշտոնապես ներկայացրել է ծախսերը՝ շրջանցելով ուտեստների կամ հյուրասիրության մասը։ 13.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-13T09:39+0400
2026-02-13T09:39+0400
2026-02-13T10:02+0400
նիկոլ փաշինյան
համերգ
վահագն ալեքսանյան
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
«քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
«վարչաբենդ»
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0d/98754480_0:142:685:527_1920x0_80_0_0_f7376309023997c1f0bfda4d64ec78c2.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երաժշտական տաղանդի բացահայտումը բավականին թանկ է նստել իշխող կուսակցության վրա՝ ավելի քան 8,5 մլն դրամ։ Այս մասին գրում է «Ժողովուրդ օրաթերթը»։Ինչպես հայտնւի է, Նիկոլ Փաշինյանի հիմնած «Վարչաբենդ» խմբի առաջին համերգը տեղի է ունեցել հունվարի 30-ին Afina by Palladium hall ռեստորանում։ՔՊ–ն ինձ պետք է շնորհակալություն ասեր կամ մեդալ տար, ոչ թե նկատողություն հայտներ. ՍարգսյանՔՊ վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը պարբերականին հայտնել է, որ «Վարչաբենդի» հունվարի 30-ին կայացած համերգային միջոցառման ողջ ծախսերը հոգացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։Թերթը հայտնում է նաև, որ օրեր առաջ զանգել են նշված ռեստորան՝ փորձելով ճշտել, թե ինչ գներ են նրանց մոտ։Ռեստորանի հնչեցրած թվերի հետ համեմատելիս նկատում ենք, որ ՔՊ կուսակցությունը կարծես թե բավականին համեստ թվեր է ներկայացրել կամ մեծ զեղչեր են արվել ՔՊ-ի համար։Միասին ստացվում է 15,1 մլն դրամ կամ մոտ 40 հազար ԱՄՆ դոլար՝ մոտ 500 մասնակցի դեպքում։ Այս արժեքն իր մեջ ներառում է բարձր կարգի օղի, 10 տարեկան «Ախթամար» կոնյակ, մրգեր, զովացուցիչ ըմպելիքներ, 4 տեսակի աղցան, 2 տեսակի տաք ուտեստ, նախուտեստներ։Ստացվում է, որ կա՛մ «Վարչաբենդի» համար շատ լուրջ զեղչեր են արվել, կամ էլ Ալեքսանյանը ներկայացնում է թվերի մի մասը միայն։Փաշինյանի խոսնակը հերքում է Երևանում ԼԳԲՏ շքերթի անցկացման շուրջ խոսակցությունները
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0d/98754480_0:11:686:525_1920x0_80_0_0_fdf91eb57fca2cf1f5add4c0e6e3a144.jpg.webp
նիկոլ փաշինյան, համերգ, վահագն ալեքսանյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), «քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն, «վարչաբենդ»
նիկոլ փաշինյան, համերգ, վահագն ալեքսանյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), «քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն, «վարչաբենդ»
ՔՊ-ն պաշտոնապես ներկայացրել է ծախսերը՝ շրջանցելով ուտեստների կամ հյուրասիրության մասը։
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երաժշտական տաղանդի բացահայտումը բավականին թանկ է նստել իշխող կուսակցության վրա՝ ավելի քան 8,5 մլն դրամ։ Այս մասին գրում է «Ժողովուրդ օրաթերթը»։
Ինչպես հայտնւի է, Նիկոլ Փաշինյանի հիմնած «Վարչաբենդ» խմբի առաջին համերգը տեղի է ունեցել հունվարի 30-ին Afina by Palladium hall ռեստորանում։
ՔՊ վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը պարբերականին հայտնել է, որ «Վարչաբենդի» հունվարի 30-ին կայացած համերգային միջոցառման ողջ ծախսերը հոգացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
Թերթը հայտնում է նաև, որ օրեր առաջ զանգել են նշված ռեստորան՝ փորձելով ճշտել, թե ինչ գներ են նրանց մոտ։
Ռեստորանի հնչեցրած թվերի հետ համեմատելիս նկատում ենք, որ ՔՊ կուսակցությունը կարծես թե բավականին համեստ թվեր է ներկայացրել կամ մեծ զեղչեր են արվել ՔՊ-ի համար։
«Մինչև 500 անձի համար նախատեսված սրահի դեպքում մեկ մասնակցի արժեքը սկսվում է 27 հազար դրամից։ Այս հաշվարկով միայն սրահի սպասարկման արժեքը կարող է կազմել մոտ 13,5 մլն դրամ։ Բացի այդ, սրահում երաժշտական գործիքների օգտագործման համար սահմանված է առանձին վճար՝ 600 հազար դրամ՝ անկախ նրանից, թե խումբը ով է ներկայացնում։ Սրահում առկա 18 հոգանոց երաժշտական խմբի ծառայության արժեքը կազմում է ևս 1 մլն դրամ, որի համար ևս վճարելը պարտադիր է։ Այսպիսով՝ միայն երաժշտական ապահովման համար անհրաժեշտ է շուրջ 1,6 մլն դրամ»,- գրում է պարբերականը։
Միասին ստացվում է 15,1 մլն դրամ կամ մոտ 40 հազար ԱՄՆ դոլար՝ մոտ 500 մասնակցի դեպքում։ Այս արժեքն իր մեջ ներառում է բարձր կարգի օղի, 10 տարեկան «Ախթամար» կոնյակ, մրգեր, զովացուցիչ ըմպելիքներ, 4 տեսակի աղցան, 2 տեսակի տաք ուտեստ, նախուտեստներ։
Ստացվում է, որ կա՛մ «Վարչաբենդի» համար շատ լուրջ զեղչեր են արվել, կամ էլ Ալեքսանյանը ներկայացնում է թվերի մի մասը միայն։