Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում

Թոմաս Տուխելը ֆուտբոլի Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում ամենաարագն է հատել 20 հաղթանակի շեմը, հաղորդում է Opta-ն:

Գերմանացի մասնագետը 26-րդ խաղում է գրանցել 20-րդ հաղթանակը: Հոկտեմբերի 6-ին անգլիացիներն Ազգերի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում 3:0 հաշվով տնային հաղթանակ էին տարել Չեխիայի հավաքականի նկատմամբ:

Հիշեցնենք, որ Թոմաս Տուխելը 2025 թվականից է գլխավորում Անգլիայի հավաքականը:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment