Սև ծովում հարձակում է իրականացվել լցանավի վրա. բաց կրակը մարվել է

Բաժանորդագրվել

Հարվածը հասցվել է Լիբերիայի դրոշի ներքո ընթացող «Աֆրամաքս Ռիո» լցանավին։

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ տանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը շտաբի նիստ է անցկացրել Սև ծովի ափին լցանավի վրա իրականացրած հարձակման հետ կապված։ Այս մասին հայտնում է տրանսպորտի նախարարությունը։

«Ուկրաինան պետք է վճարի դրա համար». Պեսկովը՝ Սև ծովում լցանավերին հասցված հարվածների մասին

Երեկ նախարարությունը հայտարարել էր, որ Սև ծովի ափին Լիբերիայի դրոշի ներքո ընթացող «Աֆրամաքս Ռիո» լցանավը հարձակման է ենթարկվել անանձնակազմ նավակների կողմից, ջրատարածքում նավթի բաց այրում է արձանագրվել։

«Տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը շտաբի նիստ է անցկացրել Սև ծովի ափին լցանավի վրա իրականացրած հարձակման հետևանքները վերացնելու վերաբերյալ։ Բաց կրակը մարվել է», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» միջազգային բանավիճական ակումբի նիստում հիշեցրել է, որ Կիևյան ռեժիմը սկսել է հարձակումներ գործել Սև ծովում ոչ ռազմական բեռներ տեղափոխող լցանավերի և նավերի վրա, և որ միայն հունիսի առաջին 10 օրվա ընթացքում 40 ռուսական նավերի են հարվածել, ինչից հետո ՌԴ–ն սկսել է արձագանքել։

ՌԴ ԶՈւ–ն Սև ծովում հարվածել է ուկրաինական 2 նավի. ՊՆ

Leave a comment