Հորմուզի նեղուցով իրականացվող փոխադրումների ծավալները վերականգնվել և հասել են այն մակարդակին, որը գրանցվել էր մինչև Իրանի դեմ պատերազմի սկիզբը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Աթենքում Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորգոս Գերապետրիտիսի հետ հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ռուբիոն նշել է, որ Հորմուզի նեղուցով նավթի փոխադրման ծավալները փաստացի վերադարձել են մինչհակամարտային մակարդակին։
Kpler-ի տվյալներով՝ սեպտեմբերի վերջին Պարսից ծոցի երկրներից հում նավթի օրական փոխադրումների ծավալները գերազանցել են պատերազմից առաջ եղած ցուցանիշները։ Սեպտեմբերի 24-ին, ինչպես նաև սեպտեմբերի 27-ից 29-ն ընկած ժամանակահատվածում, օրական փոխադրումների ծավալը տատանվել է մոտավորապես 19,5-ից 22,5 միլիոն բարելի սահմաններում։