https://arm.sputniknews.ru/20261007/vardadzvori-dprvoci-usucchuhun-karvogh-en-zrkel-mankavarzh-ashkhatelu-iravunqic-kgmsn-107779680.html
Վարդաձորի դպրոցի ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժ աշխատելու իրավունքից․ ԿԳՄՍՆ
Վարդաձորի դպրոցի ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժ աշխատելու իրավունքից․ ԿԳՄՍՆ
Sputnik Արմենիա
ՄԻՊ-ն էլ արձանագրում է, որ իր աշխատակազմը շարունակում է դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության և ոչ պատշաճ վերաբերմունքի վերաբերյալ բողոքներ ու ահազանգեր… 07.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-07T13:28+0400
2026-10-07T13:28+0400
2026-10-07T13:28+0400
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
գեղարքունիքի մարզ
երեխա
բռնություն
ծեծ
ուսուցիչ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2117/28/21172826_0:84:1601:984_1920x0_80_0_0_245b2383c1fa94d52b49534bf70cad5d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Գեղարքունիքի մարզի Վարդաձորի դպրոցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ առաջիկայում կձեռնարկվի համապատասխան իրավական գործընթաց՝ տվյալ ուսուցչուհուն մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու նպատակով։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։Նշենք, որ հոկտեմբերի 6-ին shamshyan.com-ը հայտնել էր, որ Գեղարքունիքի գյուղերից մեկի դպրոցի 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ ուսուցչուհին ֆիզիկական բռնություն է կիրառել։ Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ին։Գեղարքունիքի մարզի դպրոցներից մեկում և Արմավիրի մարզի Մեծամոր գյուղի միջնակարգ դպրոցում սովորողների նկատմամբ բռնության դեպքերին անդրադարձել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը` նշելով, որ ուսումնասիրում են դրանք։ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը տեսանյութերում ներկայացվածը խիստ մտահոգիչ և անընդունելի է համարել՝ ընդգծելով, որ կրթական միջավայրում երեխաների նկատմամբ բռնության ցանկացած դրսևորում պետք է բացառվի։«Դպրոցը երեխայի համար պետք է լինի անվտանգ և պաշտպանված միջավայր, իսկ երեխայի նկատմամբ ցանկացած տեսակի բռնության գործադրումը կամ որևէ այլ ձևով ոչ պատշաճ վերաբերմունքը որևէ պարագայում չեն կարող համատեղվել երեխայի արժանապատվության, անվտանգության և իրավունքների նկատմամբ հարգանքի հետ»,- նշված է հաղորդագրությունում։ՄԻՊ-ը միաժամանակ արձանագրում է, որ իր աշխատակազմը շարունակում է դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության և ոչ պատշաճ վերաբերմունքի վերաբերյալ բողոքներ ու ահազանգեր ստանալ։ Ըստ Մանասյանի՝ խնդրի լուծումը չի կարող սահմանափակվել միայն արդեն տեղի ունեցած դեպքերին արձագանքելով։Այս համատեքստում պաշտպանը կարևորում է հանրակրթական ուսումնական հաստատությունների անվտանգության ապահովման չափանիշներով նախատեսված՝ սովորողների պաշտպանության մեխանիզմների արդյունավետ գործարկումը, այդ թվում՝ սովորողի պաշտպանության թիմերի պատշաճ գործունեությունը։ Մանասյանն անհրաժեշտ է համարում նաև գործնականում աշխատող համակարգի գոյությունը, որը հնարավորություն կտա ժամանակին նկատել բռնության հնարավոր դրսևորումները, կանխել և բացառել դրանք։Հիշեցնենք, որ դեպքի առիթով ՀՀ ՔԿ–ն վարույթ է նախաձեռնել։ Ի դեպ, երեխայի ընտանիքը ոստիկանություն չի դիմել, քանի որ չի ցանկանում, որ ուսուցչուհու նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի, բայց պահանջում է, որ ուսուցչուհին հեռացվի դպրոցից և այլևս երեխաների հետ չաշխատի։ Երեխայի հարազատները դիմել են նաև Գեղարքունիքի մարզպետարան, որտեղից հայտնել են, որ 1 ծնողի բողոքը բավարար չէ ուսուցչին աշխատանքից ազատելու համար, առնվազն 7 ծնողի բողոք է անհրաժեշտ։Ավելի ուշ Գեղարքունիքի մարզպետարանից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ուսուցչուհին և տվյալ դպրոցի տնօրենը հրավիրվել են իրենց մոտ, և ուսուցչուհին խոստովանել է, որ զղջում է տեղի ունեցածի համար։ ՄԻՊ գրասենյակից ասացին, որ արդեն ձեռնամուխ են եղել անհրաժեշտ միջոցների կիրառմանը, իսկ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից էլ ընդգծեցին` տվյալ դպրոցի տնօրենին հանձնարարվել է համապատասխան քայլեր ձեռնարկել և տեղեկացնել արդյունքների մասին։
գեղարքունիքի մարզ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2117/28/21172826_88:0:1511:1067_1920x0_80_0_0_a6b8351576b3a70aae2872b43ce4226c.jpg.webp
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), գեղարքունիքի մարզ, երեխա, բռնություն, ծեծ, ուսուցիչ
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), գեղարքունիքի մարզ, երեխա, բռնություն, ծեծ, ուսուցիչ
ՄԻՊ-ն էլ արձանագրում է, որ իր աշխատակազմը շարունակում է դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության և ոչ պատշաճ վերաբերմունքի վերաբերյալ բողոքներ ու ահազանգեր ստանալ։
Նշենք, որ հոկտեմբերի 6-ին shamshyan.com-ը հայտնել էր, որ Գեղարքունիքի գյուղերից մեկի դպրոցի 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ ուսուցչուհին ֆիզիկական բռնություն է կիրառել։ Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ին։
«ԿԳՄՍ նախարարությունը դիմել է ՀՀ ներքին գործերի նախարարություն, Կրթության տեսչական մարմին և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն՝ խնդիրը բազմակողմանի ուսումնասիրելու նպատակով՝ հաշվի առնելով տվյալ դպրոցում և դասարանում սովորող բոլոր երեխաների շահերը»,– ասված է հաղորդագրությունում։
Գեղարքունիքի մարզի դպրոցներից մեկում և Արմավիրի մարզի Մեծամոր գյուղի միջնակարգ դպրոցում սովորողների նկատմամբ բռնության դեպքերին անդրադարձել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը` նշելով, որ ուսումնասիրում են դրանք։
ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը տեսանյութերում ներկայացվածը խիստ մտահոգիչ և անընդունելի է համարել՝ ընդգծելով, որ կրթական միջավայրում երեխաների նկատմամբ բռնության ցանկացած դրսևորում պետք է բացառվի։
«Դպրոցը երեխայի համար պետք է լինի անվտանգ և պաշտպանված միջավայր, իսկ երեխայի նկատմամբ ցանկացած տեսակի բռնության գործադրումը կամ որևէ այլ ձևով ոչ պատշաճ վերաբերմունքը որևէ պարագայում չեն կարող համատեղվել երեխայի արժանապատվության, անվտանգության և իրավունքների նկատմամբ հարգանքի հետ»,- նշված է հաղորդագրությունում։
ՄԻՊ-ը միաժամանակ արձանագրում է, որ իր աշխատակազմը շարունակում է դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության և ոչ պատշաճ վերաբերմունքի վերաբերյալ բողոքներ ու ահազանգեր ստանալ։ Ըստ Մանասյանի՝ խնդրի լուծումը չի կարող սահմանափակվել միայն արդեն տեղի ունեցած դեպքերին արձագանքելով։
«Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է իրավասու մարմինների կողմից նման դեպքերի հանգամանքների ամբողջական և օբյեկտիվ պարզումը, անհրաժեշտ ընթացակարգերի պատշաճ իրականացումը և համապատասխան իրավական գնահատականի ապահովումը։ Սույն դեպքերի առնչությամբ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ՄԻՊ մանդատի շրջանակում իրականացվում է ուսումնասիրություն»,– նշված է հաղորդագրությունում։
Այս համատեքստում պաշտպանը կարևորում է հանրակրթական ուսումնական հաստատությունների անվտանգության ապահովման չափանիշներով նախատեսված՝ սովորողների պաշտպանության մեխանիզմների արդյունավետ գործարկումը, այդ թվում՝ սովորողի պաշտպանության թիմերի պատշաճ գործունեությունը։ Մանասյանն անհրաժեշտ է համարում նաև գործնականում աշխատող համակարգի գոյությունը, որը հնարավորություն կտա ժամանակին նկատել բռնության հնարավոր դրսևորումները, կանխել և բացառել դրանք։